Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը
Թափուր
Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ
(+374 237) 2 24 12
Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ
Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Վարչության պետը՝
ա) մասնակցում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի` մարզին վերաբերող հատվածի կազմման, պետական բյուջեի մարզին վերաբերող հատվածի եկամուտների և ծախսերի պլանավորման աշխատանքներին.
բ) ապահովում է Աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի կազմման աշխատանքների կազմակերպումը.
գ) ապահովում է Մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող պետական ոչ առևտրային և առևտրային կազմակերպությունների տարեկան ծախսերի նախահաշիվների կազմման աշխատանքների կազմակերպումը.
դ) ապահովում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսագիտական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփման աշխատանքները.
ե) ապահովում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացրած տարիֆիկացիոն (վարձաչափային) մատյանների, տարեկան նախահաշիվների (պետական պատվեր և արտաբյուջետային միջոցներ), հաստիքացուցակների և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները.
զ) վերահսկում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշակերտների փաստացի թվաքանակը ՀՀ ֆինանսաների նախարարություն ներկայացնելու և ապահովում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի իրականացման գործընթացը.
է) վերահսկում է տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսագիտական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների ստուգման, տնտեսումների և գերածախսերի բացահայտման, համապատասխան զեկուցագրերի և գրությունների կազմման աշխատանքները.
ը) վերահսկում է մարզի համայնքների ղեկավարների կողմից ստացված գույքային հարկերի հաշվառման համար հայտ-պահանջագրերի վերլուծման, ամփոփման և մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ընդհանուր հայտ-պահանջագրի ներկայացման աշխատանքները.
թ) սահմանված կարգով ապահովում է պետական բյուջեի նախագծի՝ մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների հետ կապված աշխատանքների կազմակերպումը և Աշխատակազմի ղեկավարի միջոցով Մարզպետի քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ.
ժ) ապահովում է հաջորդ տարվա պետական բյուջեից Մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ աշխատանքների, ծառայությունների, ապրանքների անվանացանկերի քննարկման, կազմման և ներկայացման աշխատանքների կատարումը.
ժա) վերահսկում է մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվության հավաքագրման, ստուգման և ըստ համայնքների ամփոփման աշխատանքները.
ժբ) ապահովում է յուրաքանչյուր ամիս մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ ամսեկան, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման, վերլուծման, ամփոփման և համապատասխան մարմիններ ներկայացնելու աշխատանքները.
ժգ) ապահովում է Մարզպետարանի ենթակայության առևտրային կազմակերպությունների եռամսյակային և տարեկան ֆինանսատնտեսագիտական մոնիթորինգի վերաբերյալ ցուցանիշների ճշգրտման, ամփոփման և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացման աշխատանքները.
ժդ) ապահովում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացվող Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձանց և հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ամփոփման աշխատանքները.
ժե) ապահովում է Մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնահատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքները.
ժզ) ապահովում է Մարզպետարանի կողմից օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների հավաքագրման աշխատանքները.
ժէ) ապահովում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման և կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության միջնաժամկետ ծախսային ծրագրերի ամփոփման աշխատանքները.
ժը) ապահովում է մարզի համայնքների հաստատված բյուջեների ընդունման, ամփոփման և մարզի ամփոփ բյուջեի կազմման աշխատանքները.
ժթ) ապահովում է ըստ ծրագրերի ՀՀ ֆինանսների նախարարություն մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսագիտական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ամփոփների կազմման, ամփոփման և ներկայացման աշխատանքները.
ի) ապահովում է հաշվապահական հաշվառումը վարելու և Աշխատակազմի ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու աշխատանքները.
իա) ապահովում է յուրաքանչյուր ամիս պետական բյուջեի միջոցներով Մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմման աշխատանքները.
իբ) ապահովում է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամիս պատվիրատուներից ստացված ֆինանսավորման հայտերի, ամսեկան հաշվետվությունների ստուգման, ամփոփման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացման աշխատանքները.
իգ) ապահովում է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրի ուղեկցման աշխատանքների հատկացված գումարի` ըստ առանձին տնտեսագիտական հոդվածների հաշվարկ-հիմնավորման կազմման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացման աշխատանքները.
իդ) ապահովում է պետական բյուջեով նախատեսված` Մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի հաշվապահական հաշվառման ֆինանսական հաշվետվությունների (ամսեկան, եռամսյակային, տարեկան) կազմման և լիազոր մարմիններ ներկայացման աշխատանքները.
իե) մասնակցում է պետական բյուջեից մարզին հատկացված միջոցների տնօրինման գործընթացին և վերահսկում այդ միջոցների նպատակային օգտագործումը.
իզ) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը, ինչպես նաև համայնքներում և միջհամայնքային միավորումներում կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական ստուգում.
իէ) կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում մեթոդական օգնություն է ցուցաբերելու և աջակցելու աշխատանքները.
իը) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է ֆինանսների բնագավառում պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը.
իթ) ապահովում է ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտին վերաբերող Մարզպետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի կազմման և դրանք ստորագրման ներկայացման աշխատանքները.
իժ) ապահովում է հաջորդ տարվա պետական բյուջեի հաշվին Մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերի կազմման, ամփոփման և ներկայացման աշխատանքները.
լ) ապահովում է գնման գործընթացի կարգավորումը և համակարգումը մրցակցային արդյունավետ, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպումը.
լա) սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին` մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
լբ) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
լգ) համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ ապահովում է իրավական վերահսկողության իրականացումը.
լդ) կազմակերպում է Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական գործընթացը.
լե) ապահովում է Աշխատակազմում հաշվապահական հաշվառման վարման և հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանության բացահայտման ու դրանց ճշգրտման աշխատանքները.
լզ) կազմակերպում և ղեկավարում է հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով Մարզպետարանում անցկացվող ակտիվների և պարտավորությունների գույքագրման աշխատանքները.
լէ) իրականացնում է ֆինանսների բնագավառում իրավական ակտերի պահանջների համապատասխանության գնահատում.
լը) համակարգում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ամսեկան, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքները` համապատասխան մարմիններ ներկայացնելու համար.
լթ) վերահսկողություն է իրականացնում մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ.
լժ) վերահսկողություն է իրականացնում մարզային ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված և սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ.
լի) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Մարզպետին` Վարչության գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու համար։
խ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունները, լուծելով դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
խա) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
խբ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
խգ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
խդ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
խե) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
խզ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
խէ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
խը) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթեր.
խթ) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
խժ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
խի) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
խլ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ծ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։