Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Արթուր Այվազյան

Արթուր Այվազյան

Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 38 50

Կենսագրություն

Կենսագրություն

Ծնվել է 20.08.1964թ.-ին Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում։
1971-1981թթ. սովորել եւ ավարտել է գյուղի միջն. երկարօրյա դպրոցը ոսկե մեդալով։
1981-1982թթ. աշխատել է Հոկտեմբերյանի «Շինանյութերի եւ իրերի» կոմբինատում որպես բանվոր։
1981-1982թթ. սովորել եւ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը «Գյուղատնտեսության էկոնոմիկա եւ կազմակերպում» մասնագիտությամբ։ Ստացել է տնտեսագետ-գյուղ.արտադրության կազմակերպիչ որակավորում։
1988-1991թթ. աշխատել է Տանձուտի կոլտնտեսությունում որպես գլխավոր տնտեսագետ։
1991-1992թթ. աշխատել է Տանձուտի գյուղխորհրդում որպես տնտեսագետ։
1992-1996թթ. ընտրվել է Տանձուտի գյուղական խորհրդի նախագահ։
1996-1998թթ. ընտրվել է Տանձուտ համայնքի գյուղապետ։
1998 թ.-ից աշխատում է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնում։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
 

Գործառույթներ / իրավասություններ

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետը ՝
ա) համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.
բ) համակարգում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
գ) աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտում տնտեսվարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման ու զարգացման գործում.
դ) համակարգում է մարզի տարածքի սերմաբուծական կազմակերպությունների, տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը.
ե) վերահսկողություն է իրականացնում մարզի տարածքում գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներին վերաբերող հանրապետական և տարածքային նախագծերի իրականացման նկատմամբ.
զ) իրականացնում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, պահպանումը և շահագործումը, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ.
է) համակարգում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեությունը.
ը) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում.
թ) մարզի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում Մարզպետին.
ժ) աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.
ժա) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ.
ժբ) կազմակերպում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ` կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով.
ժգ) կենդանիների կարանտինային բռնկումների դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով համապատասխան տարածքում` մարզում, համայնքում, բնակավայրում, կարանտին սահմանելու և չեղյալ հայտարարելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Մարզպետին.
ժդ) աջակցում է անասնաբուժական պետական տեսչությանը` տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների նկատմամբ վերահսկություն իրականացնելիս.
ժե) մասնակցում է բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակմանը.
ժզ) աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին.
ժէ) լիցենզառուին հանքային իրավունքներ տրամադրելու կամ արգելելու վերաբերյալ (եթե տվյալ տարածքը բնակավայր է) առաջարկություն է ներկայացնում Մարզպետին.
ժը) բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում համագործակցում է պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
ժթ) մարզի տարածքում համակարգում է բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեությունը և ներկայացնում է համապատասխան տեղեկատվություն.
ի) իրականացնում է պետական ծրագրեր` անտառների և անտառային հողերի պահպանության և օգտագործման նպատակով.
իա) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունները, լուծելով դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
իբ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իգ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
իդ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իե) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իէ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
իը) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իթ) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթեր.
իժ) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լա) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լբ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լգ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-07 17:10:47