Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Գոռ Հովհաննիսյան

Գոռ Հովհաննիսյան

Մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 76 49

Կենսագրություն

Ծնվել է 08.06.1960թ.-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։

Կրթություն

1967-1977թթ. սովորել եւ ավարտել է գյուղի միջն. դպրոցը։

1979-1988թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանակակիրպոլիտեխնիկական ինստիտուտը «Արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարություն» մասնագիտությամբ։ Ստացել է ինժեներ-շինարարի որակավորում։

Աշխատանքային գործունեություն

1977-1978թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շինվերանորոգման գրասենյակում որպես բանվոր։

1979-1986թթ. աշխատել է ՀԱԷԿ -ի շինվերանորոգման արտադրամասում որպես բանվոր, այնուհետեւ` երկրորդ կարգի բետոնագործ։

1986-1990թթ. ընտրվել է ՀԱԷԿ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։

1990-1991թթ. ընտրվել է Հայաստանի երիտասարդական միության Մեծամորի քաղաքային խորհրդի նախագահ։

1991-1994թթ. ընտրվել է Հայաստանի երիտասարդական միության Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի նախագահ։

1994-1998թթ. աշխատել է ՀԱԷԿ-ի ավտո-տրանսպորտային տնտեսության վերանորոգման արհեստանոցի պետ, այնուհետեւ` բանվոր։

1998-1999թթ. աշխատել է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության ՀԳՄՏԾ համակարգման բաժնի առաջատար մասնագետ։

1999-2022 թթ աշխատել  է որպես Արմավիրի մարզպետարանի ՏԻՄ եւ ՀԳՄՏ գործունեության համակարգման վարչության ՏԻՄ-ի հետ տարվող աշխատանքների բաժնի պետի պաշտոնին։

2022 թվականի մարտի 3-ից նշանակվել է  մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով վարչության պետ:

2022 թվականին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ նախապատվության քվեակարգով նշանակվել է ՀՀ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, իսկ ՀՀ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 17-ի N1-Ա որոշմամբ ընտրվել է ՀՀ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար` 6 տարի ժամկետով:

Այլ տվյալներ

1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում։

Ամուսնացած է, ունի երեք երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունը (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում է։
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Զինապարտության մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին», «Ռազմական դրության մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշումներով և կարգադրություններով, Աշխատակազմի ղեկավարի հրամաններով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Վարչության լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով։
3. Վարչությունը կազմավորում, վերակազմակերպում և նրա գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
4. Վարչության կանոնադրությունը հաստատում (փոփոխում) է Մարզպետը։

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում`

1) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը.
2) համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, կառավարության և վարչապետի որոշումներին, մարզպետի որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող` տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին.
3) ծանոթանում է համայնքներում տիրող իրավիճակին` տարվող աշխատանքների ընթացքին և ծագած խնդիրներին.
4) ուսումնասիրում է համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները Մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
5) ապահովում է Մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը, լուծում կազմակերպական այլ հարցեր.
6) տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները և անգործությունը դատարան բողոքարկելու նպատակով առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
7) քննարկում է աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման առաջարկությունները և դրանք հիմնավորող փաստաթղթերը, իր եզրակացությունը ներկայացնում է Մարզպետին` աշխարհագրական օբյեկտների անվանումների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին ներկայացնելու համար.
8) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակման առնչությամբ Մարզպետին ներկայացնում է առաջարկություն.
9) տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ Մարզպետին ներկայացնում է որոշման նախագծեր.
10) աջակցություն է ցուցաբերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքներին.
11) իրականացնում է ամենամյա աշխատանքային ծրագրի նախագծի կազմում և վարչական հսկողության իրականացում` տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ.
12) համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Մարզպետին.
13) տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն` իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով.
14) գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու համար Մարզպետին ներկայացնում է առաջարկություն.
15) մասնակցում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման աշխատանքներին.
16) մասնագիտական հսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ.
17) իրականացնում է մարզխորհրդի նիստերի, խորհրդակցությունների նախապատրաստման աշխատանքները.
18) ընդգրկվում է համայնքների ղեկավարների աշխատակազմերում համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և այդ պաշտոններն զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորումների հանձնաժողովների կազմերում.
19) իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի անձնակազմի կառավարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.
20) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
21) սահմանված կարգով քննարկում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները.
22) իրականացնում է համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարում, համայնքային ծառայողների վերապատրաստման խմբերի կազմավորում, համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և այդ պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորումների տվյալների հաշվառում, արդյունքների ամփոփում և առաքում պետական լիազոր մարմնին.
23) իրականացնում է համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և այդ պաշտոններից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփման և պետական լիազոր մարմնին իրազեկման աշխատանքները.
24) իրականացնում է համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները.
25) մեթոդական օգնություն է ցուցաբերում տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորումների նախապատրաստական աշխատանքների առնչությամբ.
26) իրականացնում է համայնքային ծառայության գործընթացների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություն է ներկայացնում Մարզպետին.
27) Մարզպետին, Աշխատակազմի ղեկավարին և պետական լիազոր մարմնին ներկայացնելու համար տրամադրում է համայնքային ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում` տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով.
28) համակարգում է ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը.
29) կազմակերպում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և Մարզպետարանի աշխատակազմի ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ու համաձայնեցված գործունեությունը.
30) ապահովում է մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը.
31) մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին` տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման, դրանց հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
32) մարզի տարածքում ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ապօրինի ծառահատումների, ինչպես նաև հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման վերաբերյալ, հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով, ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալու և կարգադրություններ անելու կապակցությամբ առաջարկություն է ներկայացնում Մարզպետին.
33) մարզի տարածքում ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
34) տեղական զորակոչային հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Մարզպետին.
35) իրականացնում է անհրաժեշտ աջակցություն` խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում.
36) իր իրավասության շրջանակներում անհրաժեշտ աջակցություն է իրականացնում սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանության գործում.
37) զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման, զինծառայողների պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրականացման նպատակով կազմակերպում է համապատասխան աշխատանքները.
38) պաշտպանության նպատակով իրականացնում է տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների, զորահավաքային ծրագրերի ու խնդիրների կատարումը.
39) մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորմանը և օժանդակում դրանց իրագործմանը.
40) իրականացնում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցություններին, մարզխորհրդի նիստերին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարների և հրավիրվող անձանց մասնակցության ապահովումը և հաշվառումը.
41) մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով Մարզպետի կողմից ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալու և կարգադրություններ անելու կապակցությամբ համայնքներում զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների անցկացումը կազմակերպելու վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ և այդ կապակցությամբ իրականացնում միջոցառումներ.
42) Մարզպետի կողմից կապի, էներգետիայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման համար կարգադրություններ անելու առնչությամբ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին` մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
43) կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները.
44) մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնոլոգիական աղետների վերացման աշխատանքներին.
45) մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի և էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ կազմակերպում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարների հետ Մարզպետի կողմից անցկացվող խորհրդակցություններ.
46) մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
47) օժանդակում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների գործունեությանը` մարզի տարածքում ներքին գործերի և ազգային անվտանգության, զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման ոլորտներին վերաբերող խնդիրների առնչությամբ, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման խնդիրների լուծման հարցերում, ապահովում է դրանց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության հետ.
48) նախապատրաստում է տեղեկություններ համապատասխան հանրապետական գործադիր մարմնի կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ.
49) Մարզպետի քննարկմանն է ներկայացնում հաշվետվություններ` Վարչության գործունեության մասին։


3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

6. Վարչությունը կազմված է տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնից և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնից։
7. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Մարզպետարանի հաստիքացուցակով նախատեսված կազմով։
8. Վարչության կառավարումն իրականացնում է Մարզպետը։
9. Վարչության գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Աշխատակազմի ղեկավարը։
10. Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը։
11. Վարչության պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-03 17:06:35