Պաշտոնական էլ. փոստ

39052473@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

թափուր

թափուր

Մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

էլ. փոստ armavir.qartughar@mta.gov.am

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 08 56

Կենսագրություն

 

 

Գործառույթներ / իրավասություններ

 Քարտուղարության պետը ՝
ա) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին
վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման,
քաղաքացիական իրավահարաբերություններին Մարզպետի մասնակցության ապահովման
աշխատանքները, ինչպես նաև Աշխատակազմի գործունեության արդյունավետությունը.
բ) համակարգում է Քարտուղարությունում համապատասխանաբար առանձին
մատյաններում նախապես գրանցված Մարզպետի որոշումների ու կարգադրությունների,
Աշխատակազմի ղեկավարի համապատասխան հրամանների նախագծերի խմբագրման
աշխատանքները.
գ) կազմակերպում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի
ղեկավարի համապատասխան հրամանների նախագծերի սահմանված ժամկետում
նախապատրաստելու և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների
ղեկավարների հետ համաձայնեցման աշխատանքների կատարումը.
դ) կազմակերպում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի
ղեկավարի համապատասխան հրամանների նախագծերի Մարզպետարանի
գործավարության կարգով սահմանված ժամկետում նախապատրաստման և Աշխատակազմի
ղեկավարին ներկայացման աշխատանքները.
ե) կազմակերպում է Մարզպետարանի գործավարության կարգով նախատեսված
համապատասխան նյութերը զետեղելու և Մարզպետի յուրաքանչյուր որոշման և
կարգադրության համար գործ կազմելու աշխատանքների կատարումը.
զ) կազմակերպում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների հաշվառման,
պատճենահանման և առաքման աշխատանքները` համաձայն նախագիծը ներկայացնողի
կողմից նշված հասցեատերերի ցանկի.
է) կազմակերպում է Մարզպետի որոշումների ու կարգադրությունների, մարզխորհրդի
նիստերի և խորհրդակցությունների օրակարգերի բազմացման և Աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տրամադրման
աշխատանքները` Մարզպետարանի ինտերնետային կայքում տեղակայելու համար.
ը) կազմակերպում է մարզխորհրդի նիստերի, Մարզպետի, Մարզպետի տեղակալների,
Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացվող
խորհրդակցությունների արձանագրությունների առաքումը հասցեատերերին` քաղվածքների
ձևով կամ համակարգչային ցանցով (առկայության դեպքում).
թ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է Աշխատակազմի
տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով
վարչության հետ համատեղ մարզխորհրդի նիստերի սպասարկման, օրակարգի
նախապատրաստման և ըստ հասցեականության առաքման աշխատանքները.
ժ) կազմակերպում է մարզխորհրդի նիստերի, Մարզպետի, Մարզպետի տեղակալների,
Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացվող
խորհրդակցությունների արձանագրումը, առանձնացված հաշվառումը և հաստատման
ներկայացումը.
ժա) ընդունում է Աշխատակազմում մուտք եղած ամբողջ պաշտոնական և ոչ
պաշտոնական թղթակցությունը և կազմակերպում համապատասխան մտից մատյանում և
ապարատածրագրային միջոցներով (առկայության դեպքում), իսկ քաղաքացիների
առաջարկությունները, դիմումները և բողոքները` առանձին գրանցամատյանում գրանցման
աշխատանքների կատարումը.
ժբ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի
Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի
Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից,
գերատեսչություններից և պաշտոնական մարմիններից ստացված թղթակցություններըի
գրանցման աշխատանքների կատարումը և հանձնում Աշխատակազմի ղեկավարին
անմիջապես` Մարզպետին արտահերթ զեկուցելու համար.
ժգ) կազմակերպում է ստացված փաստաթղթերը Մարզպետի կամ Աշխատակազմի
ղեկավարի կողմից մակագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում
հասցեատերերին առաքման աշխատանքները.
ժդ) կազմակերպում է օրենքով սահմանված կարգով անստորագիր նամակների
ոչնչացման աշխատանքները.
ժե) վերահսկողություն է իրականացնում քաղաքացիներից ստացված
առաջարկությունների, դիմումների ու բողոքների կատարման ընթացքի նկատմամբ.
ժզ) կազմակերպում է ձևաթղթերի վրա տպագրված և ստորագրված գրությունները
համապատասխան ելից մատյանում գրանցման, հեռագրերի հաշվառման և հասցեատերերին
առաքման աշխատանքները.
ժէ) ապարատածրագրային միջոցներով (առկայության դեպքում), զուգահեռ նաև
մատյանների օգնությամբ վերահսկողություն u1383 . իրականացնում Հայաստանի
Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և
կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի
Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահից,
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից,
Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության
նախարարություններից և գերատեսչություններից ստացված գրությունների, այլ
պաշտոնական գրությունների պահանջների, Մարզպետի որոշումների և
կարգադրությունների, մարզխորհրդի նիստերի, Մարզպետի, Մարզպետի տեղակալների,
Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացված
խորհրդակցությունների արձանագրություններով տրված հանձնարարականների և
առաջարկությունների կատարման նկատմամբ.
ժը) համակարգում է Աշխատակազմի արխիվ մշտական և ժամանակավոր
պահպանման ենթակա նախորդ տարվա սահմանված կարգով մշակման և մշակված
գործավարական բոլոր փաստաթղթերի, Մարզպետի որոշումների և կարգադրությունների,
Աշխատակազմի ղեկավարի հրամանների գործերի, մարզխորհրդի նիստերի, Մարզպետի,
Մարզպետի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի
տեղակալի խորհրդակցությունների արձանագրությունների հանձնման, ընդունման և
հաշվառման աշխատանքները.
ժթ) կազմակերպում է Մարզպետարանի փաստաթղթերի նախապատրաստման և
պահպանության աշխատանքները` հետագայում սահմանված կարգով պետական արխիվ
հանձնելու համար
ի) Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ ապահովում է արխիվային
փաստաթղթերի մատչելիությունը.
իա) ապահովում է Մարզպետարանում գործավարության ճշգրիտ վարումը.
իբ) Մարզպետարանում քաղաքացիների ընդունելության կարգին համապատասխան
կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը Մարզպետի մոտ` Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիների
առաջարկությունները, դիմումները և բողոքները օպերատիվ և արդյունավետ քննարկելու ու
օրենսդրությանը համապատասխան հնարավոր լուծումներ տալու նպատակով.
իգ) ապահովում է ընդունելության ընթացքում բարձրացված հարցերի քննարկման
արդյունքների մասին համապատասխան մարմիններին և զանգվածային լրատվության
միջոցներով շաբաթական, ամսական, եռամսյակային և կիսամյակային հաշվետվությունների
հրապարակումը.
իդ) յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը Մարզպետին է
ներկայացնում ամփոփ տեղեկանք` Մարզպետարանում ստացված քաղաքացիների
առաջարկությունների, դիմումների ու բողոքների կատարման ընթացքի մասին.
իե) Մարզպետարանում փաստաթղթաշրջանառության ծավալի հաշվառումը և
փաստաթղթահոսքի վերլուծության արդյունավետությունը, փաստաթղթերի պահանջների
կատարումից հետո, ըստ բովանդակության և տեսակի պահպանումն ապահովելու
նպատակով նախապատրաստում և սահմանված կարգով Մարզպետի հաստատմանն է
ներկայացնում Մարզպետարանի գործերի անվանացանկը.
իզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Մարզպետի ընդունարանում
կազմակերպում է հերթապահություն.
իէ) կազմակերպում է ապրանքանյութական արժեքների ձեռքբերման, հաշվառման
աշխատանքները, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում Մարզպետարանում պետական
սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
իը) կազմակերպում է Մարզպետարանի վարչական շենքի կոմունալ ծառայությունների
տեխնիկական սպասարկման աշխատանքները և առաջարկություններ է ներկայացնում շենքի
ընթացիկ կամ հիմնական վերանորոգման համար.
իթ) կազմակերպում է Աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկումը.
իժ) Աշխատակազմի աշխատողներին աշխատանքային անհրաժեշտ պայմաններով
ապահովելու ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան միջոցներ.
լ) կազմակերպում է մարզխորհրդի նիստերի, պաշտոնատար անձանց
այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ
միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական,
նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովման աշխատանքները.
լա) վերահսկողություն է իրականացնում Մարզպետարանում ծառայողական բնույթի
նյութերի սահմանված կարգով համակարգչային տեքստերի կազմման և պատճենահանման
աշխատանքների իրականացման նկատմամբ.
լբ) վերահսկողություն է իրականացնում Մարզպետարանից u1377 .ռաքվող Մարզպետի,
Մարզպետարանի, Աշխատակազմի ղեկավարի, Մարզպետի որոշումների ու
կարգադրությունների պաշտոնական ձևաթղթերի հաշվառման աշխատանքների
իրականացման նկատմամբ.
լգ) վերահսկողություն է իրականացնում էլեկտրոնային կապով պաշտոնական
տեղեկատվության ստացման և առաքման աշխատանքների իրականացման նկատմամբ.
լդ) կատարում է Քարտուղարության աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի
տեղեկագրի վարման աշխատանքները.
լե) համապատասխան առաջարկություններով մասնակցում է Քարտուղարության
աշխատողների մասով արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքներին.
լզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների
առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման և
տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունները, լուծելով դրանց ընթացքը
օրենքով սահմանված կարգով.
լէ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Քարտուղարության
առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր,
առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես
նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լը) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր
ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու,
վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լթ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական
ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լժ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Քարտուղարության
քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լի) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների
ընդունելություն.
խ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Քարտուղարության աշխատանքային
ծրագրերը.
խա) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Քարտուղարության առջև
դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ
տեղեկատվություն և նյութեր.
խբ) ստորագրում է Քարտուղարության անունից պատրաստվող փաստաթղթեր.
խգ) Քարտուղարության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է
առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ
գրություններ.
խդ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է
առաջարկություններ՝ Քարտուղարության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ,
գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև
աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
խե) Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման
հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել
խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների
պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
խզ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր
կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև
պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խէ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Քարտուղարության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ
իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ
պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 20:28:45