Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Մարիամ Առուշանյան

Մարիամ Առուշանյան

Փաստաթղթաշրջանառության բաժնի պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 08 56

Կենսագրություն

1990-1994 թթ. սովորել և ավարտել է ԵԽԱԱՊՄԻ-ը՝ ստանալով ն/դ մանկավարժության և հոգեբանության դաստիարակի որակավորում։

1994-1999 թթ. աշխատել է արմավիր քազաքի թիվ 10 գիշերօթիկ մ/մանկապարտեզում որպես փոխարինող դաստիարակ։

1999-2000 թթ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընդհանուր բաժնում որպես առաջատար մասնագետ։

2000-2002 թթ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընդհանուր բաժնում որպես գլխավոր մասնագետ։

24.02.2003 թ. աշխատում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընդհանուր բաժնում որպես բաժնի պետ։

Գործառույթներ / իրավասություններ

 Բաժնի պետը`
ա) կազմակերպում է Քարտուղարությունում համապատասխանաբար առանձին մատյաններում նախապես գրանցված Մարզպետի որոշումների ու կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի համապատասխան հրամանների նախագծերի խմբագրման աշխատանքները.
բ) իրականացնում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի համապատասխան հրամանների նախագծերի սահմանված ժամկետում նախապատրաստելու և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ համաձայնեցման աշխատանքները.
գ) ապահովում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի համապատասխան հրամանների նախագծերի Մարզպետարանի գործավարության կարգով սահմանված ժամկետում նախապատրաստումը և Աշխատակազմի ղեկավարին ներկայացումը.
դ) իրականացնում է Մարզպետարանի գործավարության կարգով նախատեսված համապատասխան նյութերը զետեղելու և Մարզպետի յուրաքանչյուր որոշման և կարգադրության համար գործ կազմելու աշխատանքները.
ե) իրականացնում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների հաշվառումը և ապահովում դրանց պատճենահանումը և առաքումը` համաձայն նախագիծը ներկայացնողի կողմից նշված հասցեատերերի ցանկի.
զ) տրամադրում է Մարզպետի որոշումների ու կարգադրությունների, մարզխորհրդի նիստերի և խորհրդակցությունների օրակարգերի բազմացված օրինակները Աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին` Մարզպետարանի ինտերնետային կայքում տեղակայելու համար.
է) ապահովում է մարզխորհրդի նիստերի, Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները նրանց կողմից ստորագրվելուց հետո քաղվածքների ձևով և համակարգչային ցանցով (առկայության դեպքում) հասցեատերերին ուղարկելը.
ը) Աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հետ համատեղ կատարում է մարզխորհրդի նիստերի սպասարկման, օրակարգի նախապատրաստման և ըստ հասցեականության առաքման աշխատանքները.
թ) արձանագրում և առանձնացված հաշվառում է մարզխորհրդի նիստերը, Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացվող խորհրդակցությունները.
ժ) ապահովում է Աշխատակազմում մուտք եղած ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցության համապատասխան մտից մատյանում և ապարատածրագրային միջոցներով (առկայության դեպքում), իսկ քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները առանձին գրանցամատյանում գրանցելու աշխատանքների կատարումը.
ժա) գրանցում է Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից և պաշտոնական մարմիններից ստացված թղթակցությունները և հանձնում Աշխատակազմի ղեկավարին անմիջապես` Մարզպետին արտահերթ զեկուցելու համար.
ժբ) ստացված փաստաթղթերը Մարզպետի կամ Աշխատակազմի ղեկավարի կողմից մակագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում առաքում է հասցեատերերին.
ժգ) օրենքով սահմանված կարգով ոչնչացնում է անստորագիր նամակները.
ժդ) վերահսկողություն է իրականացնում քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների ու բողոքների կատարման ընթացքի նկատմամբ.
ժե) գրանցում է ձևաթղթերի վրա տպագրված և ստորագրված գրությունները համապատասխան ելից մատյանում, կատարում հեռագրերի հաշվառում և առաքում հասցեատերերին.
ժզ) ապարատածրագրային միջոցներով (առկայության դեպքում), զուգահեռ նաև մատյանների օգնությամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված գրությունների, այլ պաշտոնական գրությունների պահանջների, Մարզպետի որոշումների և կարգադրությունների, մարզխորհրդի նիստերի, Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացված խորհրդակցությունների արձանագրություններով տրված հանձնարարականների և առաջարկությունների կատարման նկատմամբ.
ժէ) Աշխատակազմի արխիվ է հանձնում մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա նախորդ տարվա գործավարական բոլոր փաստաթղթերը, Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների գործերը, մարզխորհրդի նիստերի, Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի խորհրդակցությունների արձանագրությունները` դրանք սահմանված կարգով մշակելուց հետո, և ապահովում ընդունման և հաշվառման աշխատանքները.
ժը) նախապատրաստում և պահպանում է Մարզպետարանի փաստաթղթերը` հետագայում սահմանված կարգով պետական արխիվ հանձնելու համար.
ժթ) Աշխատակազմի ղեկավարի կամ Քարտուղարության պետի թույլտվությամբ իրականացնում է արխիվային փաստաթղթերի մատչելիությունը.
ի) ապահովում է Մարզպետարանում գործավարության ճշգրիտ վարումը.
իա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները օպերատիվ և արդյունավետ քննարկելու ու օրենսդրությանը համապատասխան հնարավոր լուծումներ տալու նպատակով Մարզպետարանում քաղաքացիների ընդունելության կարգին համապատասխան կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը Մարզպետի մոտ.
իբ) ապահովում է ընդունելության ընթացքում բարձրացված հարցերի քննարկման արդյունքների մասին համապատասխան մարմինների և զանգվածային լրատվության միջոցներով շաբաթական, ամսական, եռամսյակային և կիսամյակային հաշվետվությունների հրապարակումը.
իգ) յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը Մարզպետին է ներկայացնում ամփոփ տեղեկանք` Մարզպետարանում ստացված քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների կատարման ընթացքի մասին.
իդ) Մարզպետարանում փաստաթղթաշրջանառության ծավալի հաշվառումը և փաստաթղթահոսքի վերլուծության արդյունավետությունը փաստաթղթերի պահանջների կատարումից հետո, ըստ բովանդակության և տեսակի պահպանումն ապահովելու նապատակով նախապատրաստում և սահմանված կարգով հաստատմանն է ներկայացնում Մարզպետարանի գործերի անվանացանկը.
իե) ապահովում է Մարզպետարանում ծառայողական բնույթի նյութերի սահմանված կարգով համակարգչային տեքստերի կազմման և պատճենահանման աշխատանքների նկատմամբ հսկողությունը.
իզ) հսկողություն է իրականացնում Մարզպետարանից առաքվող Մարզպետի, Մարզպետարանի, Աշխատակազմի ղեկավարի, Մարզպետի որոշումների ու կարգադրությունների պաշտոնական ձևաթղթերի հաշվառման աշխատանքների իրականացման նկատմամբ.
իէ) հսկողություն է իրականացնում էլեկտրոնային կապով պաշտոնական տեղեկատվության ստացման և առաքման աշխատանքների իրականացման նկատմամբ.
իը) Քարտուղարության պետի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունները, լուծելով դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
իթ) Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իժ) Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ իր ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լա) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրան փոխարինելու մասին.
լբ) Քարտուղարության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լգ) Քարտուղարության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
լդ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լե) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթեր.
լզ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լէ) Քարտուղարության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լը) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Քարտուղարության պետի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լթ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լժ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44