Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

Յուրի Մանվելյան

Յուրի Մանվելյան

Իրավաբանական բաժնի պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 54 80

Կենսագրություն

Ծնվել է 26.06.1963թ.-ին Վրացական ՍՍՀ Ախալքալակի շրջանի Դիլիֆ գյուղում:
1970-1980թթ. սովորել եւ ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 1միջն. դպրոցը:
1980-1981թթ. աշխատել է Հոկտեմբերյանի միջտնտեսային թռչնաբուծական ձեռնարկությունում որպես բանվոր:
1981-1983թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1984-1985թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի <<Մելիորատոր>> սովխոզի միջն. դպրոցում որպես զինղեկ:
1985-1989թթ. աշխատել է ՀՍՍՀ ՙԳյուղշին՚ թիվ 8 տրեստի թիվ 4 շինվարչությունում որպես բետոնագործ:
1989-1990թթ. սովորել եւ ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի նախապատրաստական կուրսերը:
1990-1995թթ. սովորել եւ ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1997-1998թթ. աշխատել է Արմավիրի մարզպետարանի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնին:
1998 թվականից աշխատում է Արմավիրի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը ՝

ա) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը Աշխատակազմի, Մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ.
բ) ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
գ) միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատություններն ապահովելու ուղղությամբ.
դ) ուսումնասիրում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների կողմից ընդունված իրավական ակտերը, օրենսդրությանը հակասող իրավական ակտերի առկայության դեպքում հաղորդումներ է ներկայացնում Մարզպետին` դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնելու կամ կասեցնելու համար.
ե) սահմանված կարգով տեղեկություններ է նախապատրաստում համապատասխան հանրապետական գործադիր մարմնին ներկայացնելու համար իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ.
զ) մասնակցում է Մարզպետարանի հաստիքացուցակի կազմման աշխատանքներին.
է) օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում է դատական ակտերի կատարմանը, հանդես է գալիս դատարաններում որպես Մարզպետի և Աշխատակազմի ներկայացուցիչ.
ը) մարզխորհրդի նիստերում համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության հրամանագրերին, կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության ու վարչապետի որոշումներին, Մարզպետի որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին.
թ) մասնակցում է Աշխատակազմում ստացված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկմանն ու պատասխանների նախապատրաստմանը.
ժ) Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում մարզային ենթակայության կազմակերպությունների իրավաբանական ծառայությունների գործունեության նկատմամբ, իրականացնում է նաև դրանց գործունեության նկատմամբ մեթոդական ղեկավարում.
ժա) Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի լիազորագրերով ներկայացնում և պաշտպանում է մարզային ենթակայության կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը դատարանում.
ժբ) Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ստուգում է իրավական աշխատանքը մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում.
ժգ) ընթացիկ և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին` կատարած աշխատանքների մասին.
ժդ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն.
ժե) մարզի միջազգային կապերի հաստատման բնագավառում իրականացնում է համակարգման, նախապատրաստման և կազմակերպման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ.
ժզ) ուսումնասիրում, նախապատրաստում և Մարզպետի քննարկմանն է ներկայացնում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի համապատասխան որոշումների նախագծեր.
ժէ) հսկողություն է իրականացնում մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների կողմից ընդունված իրավական ակտերի նկատմամբ.
ժը) ապահովում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի իրավական կարգավորումը.
ժթ) ապահովում է վարչական վարույթին առնչվող և Մարզպետարանի իրավասության մեջ չմտնող դիմումները օրենսդրությամբ սահմանված ժամկետում իրավասու վարչական մարմնին վերահասցեագրելու և այդ մասին դիմողին ծանուցելու աշխատանքների կազմակերպումը.
ի) կազմակերպում է Մարզպետարանի վարույթ հարուցված վարչական գործերի ժամանակագրական, առարկայական, ինչպես նաև վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման աշխատանքները.
իա) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունները, լուծելով դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
իբ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իգ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
իդ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իե) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողի բացակայության դեպքում նրան փոխարինելու մասին.
իզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իէ) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իը) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իթ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթեր.
իժ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լա) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լբ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լգ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-29 10:53:54