Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Լիլիթ Մուշեղյան

Լիլիթ Մուշեղյան

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 17 29

Կենսագրություն

Ծնվելէ 1979 թվականի օգոստոսի 2-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
Կրթություն
1996թ. ավարտել է Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցը:
1996թ. ընդունվել և 2001թ. ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի <<Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն>> ֆակուլտետը` ստանալով ճարտարագետ-շինարարի որակավորում:
2005-2007թթ. հեռակա ուսուցմամբ ավարտել է Եվրասիա միաջազգային համալսարանի <<Կառավարում>> մասնագիտության մագիստրատուրան` ստանալով կառավարման մագիստրոսի որակավորում:

 

Աշխատանքային գործունեություն
2003թ. նոյեմբերի 3-ից աշխատում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմում, սկզբում որպես քատուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ (պայմանագրային հիմունքներով), առաջին կարգի մասնագետ, անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետ, 2010թ. մայիսի 19-ից մինչ 2018թ. հունվարի 9-ը՝ զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ: 2018թ. հունվարի 9-ից արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետի պաշտոնին:

Այլ տվյալներ
ՀՀ Արմավիրի մարզպետի 19.05.2010թ. N 174-Ա որոշմամբ շնորհվել է Հայաստանի
Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի
դասային աստիճան:
ՀՀ Արմավիրի մարզպետի 13.05.2013թ. N 212-Ա որոշմամբ շնորհվել է ավելի բարձր՝ Հայաստանի
Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի
դասային աստիճան:
Մասնակցել է մի շարք վերապատրաստումների և դասընթացների:


 

Գործառույթներ / իրավասություններ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի
զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության (այսուհետ` Բաժին) կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշումներով և կարգադրություններով, Աշխատակազմի ղեկավարի հրամաններով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Բաժնի լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով:
3. Բաժինը կազմավորում, վերակազմակերպում և նրա գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Բաժնի կանոնադրությունը հաստատում (փոփոխում) է Մարզպետը:


II. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

1. Բաժինն իր լիազորությունների շրջանակներում`
1) ապահովում է մարզի զարգացման ծրագրերի մշակման, քննարկման և հաստատման աշխատանքների կատարումը.
2) ապահովում է մարզի զարգացման ծրագրերի ներդաշնակեցումը Հայաստանի Հանրապետության կառավարության երկարաժամկետ և միջնաժամկետ ռազմավարական ծրագրերին` հաշվի առնելով մարզի սոցիալ-տնտեսական վիճակի առանձնահատկությունները.
3) ապահովում է մարզային նշանակության նպատակային ծրագրեր իրականացնող միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների ու ծրագրերի հետ համագործակցությունը.
4) յուրաքանչյուր տարվա համար ամփոփում է նախորդ տարվա ծրագրերի կատարողականի վերլուծությունը և կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ Աշխատակազմի ղեկավարի միջոցով Մարզպետի հաստատմանն է ներկայացնում ըստ ոլորտների զարգացման տարեկան ծրագիրը.
5) ապահովում է մարզային զարգացման ծրագրերի հրապարակայնությունը, գերակայությունների սահմանման թափանցիկությունը և դրանց մշակման մասնակցությունը.
6) իրականացնում է ծրագրային քաղաքականության վերլուծություն, ցուցանիշների և թիրախների վերհանում և ազդեցությունների գնահատում.
7) ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը Մարզպետին.
8) ապահովում է իրեն վերապահված Մարզպետարանի ինտերնետային էջի սպասարկումը` իրազեկելով ազգաբնակչությանը մարզի զարգացման ծրագրերի վերաբերյալ.
9) ապահովում է Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի մոտ զարգացման ծրագրերի շուրջ անցկացված խորհրդակցությունների, հանդիպումների կազմակերպման աշխատանքները և դրանց ընթացքում տրված հանձնարարականների կատարումը.
10) ապահովում է մարզի, մարզի համայնքների և այլ երկրների համապատասխան տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության աշխատանքների կազմակերպումը, ցուցաբերում է աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքային զարգացման ծրագրերի կազմման գործընթացում.
11) ապահովում է մասնավոր հատվածի, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված համագործակցության կազմակերպումը.
12) ապահովում է զարգացման ծրագրի մոնիտորինգի և գնահատման աշխատանքների իրականացում.
13) ապահովում է մարզային ենթակառուցվածքների (ճանապարհներ, ջրային տնտեսություն, գազամատակարարում և այլն) զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումը և նպաստում դրանց իրականացմանը.
14) ապահովում է գյուղատնտեսության, բնապահպանության, արդյունաբերության ոլորտների զարգացման գերակայությունների, զարգացման միտումների վերլուծությունն ու այդ ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումը և նպաստում դրանց իրականացմանը.
15) ապահովում է սոցիալական ոլորտի (կրթություն, առողջապահություն, մշակույթ, սպորտ և սոցիալական պաշտպանություն) զարգացման միտումների ու գերակայությունների որոշումը և ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումը և նպաստում դրանց իրականացմանը.
16) ապահովում է քաղաքաշինության ոլորտի զարգացման միտումներն ու գերակայությունների որոշումը և զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումը և նպաստում դրանց իրականացմանը.
17) ապահովում է ոլորտին վերաբերող տեղեկատվական հոսքերի կառավարումը` համայնքներից, հասարակական և մասնագիտական կառույցներից ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն նրանց կողմից իրականացվող ծրագրերի մասին` մարզային զարգացման տեղեկատվական բազան համալրված վարելու, ինչպես նաև Մարզպետի զարգացման ծրագրի իրականացման մասին տարեկան հաշվետվությունը նախապատրաստելու և ներկայացնելու համար:
18) ապահովում է մասնացությունը մարզում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներին.
19) ապահովում է մարզում զբոսաշրջության ոլորտի վիճակագրական և այլ վերլուծությունների իրականացման, համապատասխան առաջարկությունների և հաշվետվությունների մշակման և լիազոր պետական մարմնին ներկայացման աշխատանքները.
20) ապահովում է մասնակցությունը զբոսաշրջության ոլորտի գրանցամատյանների կազմման, վարման, թարմացման, վարչական ռեգիստրի ներդրման, վարման և տեղակատվական բազայի (այդ թվում՝ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման) ստեղծման գործընթացներին.
21) մարզպետի հանձնարարությամբ ներկայացնում է մարզը այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում:

 

III. ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ,
ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ


1. Բաժինն իր գործունեությունն իրականացնում է Մարզպետարանի հաստիքացուցակով նախատեսված կազմով:
2. Բաժնի կառավարումն իրականացնում է Մարզպետը:
3. Բաժնի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Աշխատակազմի ղեկավարը:
4. Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Բաժնի պետը:
5. Բաժնի պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21