Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

Ասթինե Ապիտոնյան

Ասթինե Ապիտոնյան

.

էլ. փոստ

Կենսագրություն

Ծնվել եմ 1974թ. հուլիսի 24-ին ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում:
Կրթություն
1990թ. ավարտել է Ալաշկերտ գյուղի Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոցը:
1990-95թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկա և հաշվողական մաթեմատիկա ֆակուլտետում` ստանալով մաթեմատիկոսի և մանկավարժի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1990-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկա և հաշվողական մաթեմատիկա ֆակուլտետում, ունի մաթեմատիկոսի որակավորում:
05.01.1996թ. մինչև 29.09.1996թ. – Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ֆիզիկայի ուսուցչուհի
1999-2003թթ. – Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում աշխատակազմի ղեկավար
2004 -2005թթ. - Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում գրասենյակի քարտուղար
2006-2014թթ. – ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ
2014թ. - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ:
Այլ տվյալներ
Մասնակցել է մի շարք վերապատրաստումների և դասընթացների:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

ա/ կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը.
բ/ կատարում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի /այսուհետ` Մարզպետ/ կողմից վարվող քաղաքականության մասով՝ Մարզպետի, Մարզպետի` Բաժնի գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
գ/ պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վերազանցելու, ինչպես նաև Բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համարֈ
  III. . ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Բաժնի պետը՝
ա/ լուծում է Բաժնի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ.
IV. ՇՓՈՒՆՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
Բաժնի պետը՝
ա/ Մարզպետարանի ներսում շփվում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Մարզպետի օգնականների, Մարզպետի խորհրդականների հետ.բ/ Աշխատակազմի ներսում շփվում է Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների հետ.
գ/ Մարզպետարանում նիստը /խորհրդակցությունը/ վարողի հրավերով մասնակցում է Մարզպետարանի նիստերին /խորհրդակցություններին/ .
դ/ ապահովում է Բաժնի և այլ մարմինների փոխհարաբերությունները.
ե/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին /խորհրդակցություններին/ .
զ/ Աշխատակազմից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլնֈ
V. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ
9. Բաժնի պետը՝
ա/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է մարզի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
բ/ բացահայտում, վերլուծում և գնահատում է Բաժնի առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ ապահովում այդ աշխատանքների կատարումըֈ
VI. ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Բաժնի պետը՝
ա/ ունի իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
բ/ ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին», «Երեխաների իրավունքների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. մարտի 18-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 269-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015թթ. ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Բաժնի պետը՝
ա/ իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզում գործող հանրակրթական դպրոցների և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ոստիկանության և հասարակական կազմակերպությունների հետ.
բ/ մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության թեմաներով սեմինարների, գիտաժողովների.
գ/ ստուգում է խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության ճշտությունը` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին.
դ/ կազմակերպում և ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման հիման վրա տալիս է եզրակացություն` երեխային մանկատուն, կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն կամ խնամատար ընտանիք կամ որդեգրման հանձնելու մասին.
ե/ համակարգում է մարզում գործող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական բազան
զ/ կազմակերպում և ղեկավարում է մարզում կանանց հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը
է/ կազմակերպում և ղեկավարում է կանանց սոցիալական պաշտպանության նոր մեխանիզմների մշակումը և իրականացումը,
ը/ կազմակերպում և ղեկավարում է մարզում գենդերային հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը
թ/ կազմակերպում և ղեկավարում է մարզում կանանց առքուվաճառքի (թրաֆիկինգի) հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը
ժ/ ապահովում և համագործակցում է մարզում կանանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ,
ժա/ կազմակերպում և ղեկավարում է մարզում Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը,
ժբ/ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսումնասիրման և կարիքների գնահատման հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմին ներկայացնում է եզրակացություն` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին մանկատուն (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), կամ երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն կամ խնամատար ընտանիք տեղավորելու մասին,
ժգ/ բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա ներկայացնում է վկայագրման` երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը և տալիս է տեղեկատվություն երեխայի ծնողին` (կամ խնամակալին) գործող ուսումնական հաստատություների վերաբերյալ,
ժդ/ Ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման հետ կապված կողմնորոշման խնդիրները, պաշտպանում անչափահասների իրավունքներն ու շահերը,
ժե/ պարբերաբար լուսաբանում է, ներկայացնում է մարզի ընտանիքի, կանանց և երեխաների ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները զանգվածային լրատվամիջոցներով.
ժզ/ ապահովում է բաժնի առջև դրված խնդիրների լուծումը և գործառույթների իրականացումը
ժէ/ ներկայացնում է առաջարկություն Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին` ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված մարզային և տեղական նշանակության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.
ժը/ կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրության, կարիքների գնահատման, դեպքի վարման, սոցիալ հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներ,
ժթ/ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձին որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը,
ի/ ներկայացնում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն տեղավորելու մասին
եզրակացությունը,
իա/ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն.
իբ/ ապահում է մարզում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը,
իգ/ ապահովում է մարզում ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը.
իդ/ ապահովում է մարզում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարումը.
իե/ ապահովում է հանրակրթական դպրոցից դուրս մնացած, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը.
իզ/ ապահովում է այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր.
իէ/ ապահովում է տեղեկատվական բազայում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառումը,
իը/ ապահովում է երեխա որդեգրելու համար դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը.
իթ/ երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացության մեկ օրինակը ներկայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), իսկ մյուս օրինակը և նախատեսված փաստաթղթերը` Նախարարություն
իժ/ մանկատանը ժամանակավոր տեղավորվող երեխայի ծնողներին նախազգուշացնում է այն մասին, որ եթե երեխային մանկատանը տեղավորելու հիմքերը վերանալուց հետո նրանք խուսափեն իրենց երեխային ընտանիք վերադարձնելուց, ապա երեխան կարող է հանձնվել որդեգրության, խնամակալության կամ խնամատար ընտանիք` օրենքով սահմանված կարգով,
լ/ գիշերօթիկ հաստատությունում տեղավորվող երեխայի ծնողներին գրավոր նախազգուշացնում է այն մասին, որ եթե նրանք խուսափեն իրենց երեխային այցելել կամ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում երեխային ընտանիքում պահել, ապա երեխան կարող է տեղափոխվել մանկատուն կամ հանձնվել ընտանիք` դաստիարակության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց ծնողներին լրացուցիչ տեղեկացնելու,
լա/ քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկ ամսյա ժամկետում կազմակերպում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում է համապատասխան ակտ.
լբ/ յուրաքանչյուր ամիu, Նախարարություն է ներկայացնում երեխային պահելու համար նախատեuված դրամական միջոցների եւ խնամատար ծնողների վարձատրության համար անհրաժեշտ միջոցների uտացման հայտ-պահանջագիրը,
լգ/ կազմում է և Նախարարություն ներկայացնում մարզպետի կողմից հաստատված նախորդ ամuվա համար խնամատար ընտանիքին տրամադրված դրամական միջոցների վերաբերյալ կատարած բյուջետային ծախuերի և բյուջետային պարտքերի մաuին հաշվետվությունը` ըuտ խնամատար ընտանիքների,
լդ/ ներկայացնում է Մարզպետին երեխայի իրավունքների պաշտպանության
գործունեության մասին տարեկան հաշվետվություն.
լե/ կազմակերպում և համակարգում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և նրանց ընտանիքներ ուսումնասիրությունը, կարիքների գնահատումն ու անհատական ծրագրերի մշակումն ու իրականացումը,
լզ/ կազմակերպում և համակարգում է Բաժնի մյուս մասնագետների աշխատանքը.
լէ/ Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և Բաժնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ.
լը/ Մարզպետի, նրա համապատասխան տեղակալի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունները, իսկ դիմումների և բողոքների կապակցությամբ օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ.
լթ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցուցներ մշակելը.
լժ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
խ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
խա/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
խբ/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագիրը.
խգ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված տեղեկատվություն և նյութեր.
խդ/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
VIII. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ
12. Բաժնի պետին Օրենքով սահմանված կարգով շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:06:32