Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Ռուբեն Արտենյան

Ռուբեն Արտենյան

Արմավիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 29 46

Կենսագրություն

Ծնվել է 31.08.1955 թվականին, ք. Հոկտեմբերյանում (այժմ` Արմավիր):
1972 թվականին ավարտել է Հոկտեմբերյանի թիվ 5 ռուսական միջնակարգ դպրոցը:
1972-1977թթ. սովորել է Նովոսիբիրսկի էլեկտրատեխնիկական ինստիտուտում`
ստանալով ինժեներ-էլեկտրիկի որակավորում:
1977թ. Հոկտեմբերյանի ապակե-տարաների գործարանումս էներգետիկ:
1978թ. ընտրվել է ՀԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղար:
1986-1992թթ. ՀԱԷԿ-ի սպորտ-առողջարանային վարչության պետի տեղակալ:
1998-2002թթ. Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար:
2002-2005թթ. Մեծամորի քաղաքապետի տեղակալ:
2006-2008թթ. ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական:
2009 թվականից առ այսօր Արմավիրի սոցիալական ծառայության տարածքային
գործակալության պետ:
Ամուսնացած է, ունեմ երեք երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության պետը`
ա) ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը.
բ) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և
Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի
նպատակների և խնդիրների վերաբերյալ Մարզպետին.
գ) սահմանում է Գործակալության աշխատակիցների տնային
այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման
տարածքը` ապահովելով յուրաքանչյուրին աշխատանքի հավասար
ծանրաբեռնվածություն.
դ) հաստատում է պետական նպաստի նշանակման, մերժման, դադարեցման,
կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց
տիտղոսաթերթերը.
ե) ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների /նրանց
ընտանիքի/ մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի
գաղտնիությունը.
զ) Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար
ներկայացնում է տեղեկատվություն Գործակալության իրականացրած
աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
է) ապահովում է Մարզպետի կարգադրությունների և ցուցումների, ինչպես
նաև Մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումների,
հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին
տեղեկացնում է Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին.
ը) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին Գործակալության
կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Գործակալության
խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
թ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական
կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժ) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ֆինանսական
գործառույթներ և ստորագրում է համապատասխան հաշիվներից միջոցների
ելքագրման համար հիմնավորող փաստաթղթղեր.
ժա) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր
անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ
ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և
խրախուսելու վերաբերյալ.
ժբ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ օրենքով սահմանված
կարգով քննարկում է քաղաքացիների առաջարկությունները,դիմումները և
բողոքները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից
ստացված գրությունները.
ժգ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է
Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող
իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ
փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական
պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժդ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր
անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների
ծառայողական բնութագրերը.
ժե) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում
Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում
նրանց փոխարինելու մասին.
ժզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է
քաղաքացիների ընդունելիություն.
ժէ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության
աշխատանքային ծրագիրը.
ժը) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է
Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ
կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժթ) ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող
փաստաթղթերը.
ի) Գործակալության լիազորությունների շրջանակներում
նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ,
միջնորդագրեր, զեկուցումներ և այլ գրություններ.
իա) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է
առաջարկություններ` Գործակալության աշխատանքներին մասնագետներ,
փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու,
ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իբ) Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների
իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի
գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից
դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց,
մասնագետների, փորձագետների.
իգ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան
զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան
մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող
աշխատանքների վիճակի մասին.
իդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և պաշտոնի
անձնագրով նախատեսված այլ լիազորություններ։
Գործակալության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով
նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ
ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-09-21 12:43:38