Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

Սերոբ Խաչատրյան

Սերոբ Խաչատրյան

Բաղրամյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 233)2 25 82

Կենսագրություն

Ծնվել 1959թ., Կարմրաշեն գյուղում:
Ստացել է միջնակարգ կրթություն:
1980թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ապրանքագիտական
ֆակուլտետի պարենային ապրանքների ապրանքագիտության և առևտրի կազմակերպման
բաժինը` ստանալով ապրանքագետի որակավորում:
1982-1983թթ. Աշտարակի շրջկոպի նախագահ:
1983-1984թթ. Բաղրամյանի շրջանի շրջկոպում ապրանքագետ:
1984-1992թթ Բաղրամյանի շրջկոպում ավագ ապրանքագետ:
1993 թվականից առ այսօր աշխատում է Բաղրամյանի սոցիալական ծառայության
տարածքային գործակալության պետ:

Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության պետը`
ա) ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը.
բ) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և
Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի
նպատակների և խնդիրների վերաբերյալ Մարզպետին.
գ) սահմանում է Գործակալության աշխատակիցների տնային այցելությունների
ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման տարածքը` ապահովելով
յուրաքանչյուրին աշխատանքի հավասար ծանրաբեռնվածություն.
դ) հաստատում է պետական նպաստի նշանակման, մերժման, դադարեցման,
կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը.
ե) ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների /նրանց ընտանիքի/ մասին
ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.
զ) Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է
տեղեկատվություն Գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
է) ապահովում է Մարզպետի կարգադրությունների և ցուցումների, ինչպես նաև Մարզպետի
համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների
կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է Մարզպետին կամ նրա
համապատասխան տեղակալին.
ը) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին Գործակալության կառուցվածքի և
աշխատողների թվի, ինչպես նաև Գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու
մասին.
թ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական
ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժ) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ֆինանսական գործառույթներ և
ստորագրում է համապատասխան հաշիվներից միջոցների ելքագրման համար հիմնավորող
փաստաթղթղեր.
ժա) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական
ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու,
վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժբ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ օրենքով սահմանված կարգով
քննարկում է քաղաքացիների առաջարկությունները,դիմումները և բողոքները, ինչպես նաև
պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից ստացված գրությունները.
ժգ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև
դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր,
առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես
նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժդ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական
ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական
բնութագրերը.
ժե) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության
քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների
ընդունելիություն.
ժէ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային
ծրագիրը.
ժը) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Գործակալության առջև
դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ
տեղեկատվություն և նյութեր.
ժթ) ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.
ի) Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է
առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցումներ և
այլ գրություններ.
իա) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է
առաջարկություններ` Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ,
գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև
աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իբ) Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ
կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել
խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների
պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
իգ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ իր կողմից
սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև
պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և պաշտոնի անձնագրով
նախատեսված այլ լիազորություններ։
Գործակալության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ
իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ
պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:06:32