Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Աշոտ Հակոբյան

Աշոտ Հակոբյան

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 /+374 237/ 2 85 02

Կենսագրություն

Ծնվել է 1971 թվականի հունվարի 15-ին, ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում:
1978-80 թթ. սովորել է ք. Արմավիրի N4 միջնակարգ դպրոցում:
1981-88 թթ. սովորել է ք. Արմավիրի N 6 միջնակարգ դպրոցում:
1988-93 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետ-կազմակերպիչի որակավորում:
Միևնույն ժամանակ սովորել և ավարտել է նույն ինստիտուտի զինվորական ամբիոնի դասընթացները, ստացել է լեյտենանտի կոչում և գտնվում է պահեստազորում:
1996 թ. աշխատել է ՀՀ Արմավիրի քաղաքապետարանի ֆինանսական բաժնում` որպես մասնագետ:
1996-2013 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի տեղական գանձապետական բաժնում` որպես մասնագետ, հաշվապահ, պետի տեղակալ:
23.06.2014 թ-ից զբաղեցնում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետի պաշտոնում:
Ունի ՀՀ Արմավիրի մարզպետի 23.06.2014 թ-ի N 124-Ա որոշմամբ ստացել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի 2 դուստր:

 

Գործառույթներ / իրավասություններ

 Բաժնի պետը`
1) կազմակերպում է մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացումը.
2) կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության մասով՝ պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստման աշխատանքները` համագործակցելով մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ.
3) իրականացնում է մարզի զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային պլանների մշակման աշխատանքները, մասնակցում է զորահավաքային պլանների կատարման, ինչպես նաև զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների կազմակերպման և իրականացման աշխատանքներին.
4) համագործակցում է հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև այլ մարզերի զորահավաքային մարմինների հետ.
5) մասնակցում է մարզի զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց կատարման նկատմամբ վերահսկման աշխատանքներին.
6) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման և հետագա ճշգրտման աշխատանքները.
7) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում մարզպետարանի, մարզի համայնքների և կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման և զորահավաքի կազմակերպման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության գծով աշխատանքների համակարգման և վերահսկման վերաբերյալ.
8) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության հարցերով անձնակազմի նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.
9) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
10) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
11) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը.
12) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողի բացակայության դեպքում նրան փոխարինելու մասին.
13) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
14) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
15) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
16) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
17) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
18) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
19) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
20) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
21) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-09-21 12:43:38