Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

Գագիկ Գաբրիելյան

Գագիկ Գաբրիելյան

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 23 69

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 01.09.1958թ., Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում:

Կրթություն
1975թ. ավարտել է Հոկտեմբերյանի թիվ 4 միջն. դպրոցը:
1984թ. ընդունվել և 1989թ.-ին ավարտել է Ռիգայի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտը:

Աշխատանքային գործունեություն
13.01.1981-22.06.1981թթ. - Հոկտտեմբերյանի կահույքի ֆաբրիկայում` բանվոր
1981-1987թթ. - Երևանի «Զվարթնոց» օդանավակայարանում` բորտ-ուղեկցորդ
1987-1988թթ. - «Հայավիաշին» ընկերությունում` տնտեսագետ
1989-1991թթ. - «Արմենիա» ԵԲՀ-ում` գլխավոր տնտեսագետ, փոխտնօրեն
1993-1996թթ. - Հոկտեմբերյանի սոցիալական ծառայությունում` ծառայության պետ
1996-1997թթ. - Հոկտեմբերյանի սոցիալական ծառայությունում` բաժնի վարիչ
1997-1998թթ. – Արմավիրի քաղաքայի էլեկտրական ցանցում` ֆինանսական գծով փոխտնօրեն, բաժնի պետ, փոխտնօրեն
1999-2000թթ. – Արմավիրի գազաֆիկացման և մատակարարման մասնաճյուղում` տնտեսագետ
2000-2002թթ. – «Շանթ և եղբայրներ» ՍՊԸ-ում` տնօրեն
2004-2005թթ. - Արմավիրի գազաֆիկացման և մատակարարման խմբի ղեկավար, սպասարկման ծառայության պետ
2005-2006թթ. – Արմավիրի մարզի աշխատանքային տեսչության պետ
2013-2015թթ. – Արմավիրի մարզի միգրացիոն ծառայության պետ
ՀՀ վարչապետի 2016թ. մարտի 31-ի N 228 - Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ:

Այլ տվյալներ
1977-1979թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1992-1993թթ. մասնակցություն է ունեցել Արցախի ինքնապաշտպանական մարտերին:

Կուսակցական պատկանելություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

 Գործառույթներ / իրավասություններ
Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:
Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ` <<ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԳԻՐ

Մարզպետի տեղակալը՝
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին տրվող կոնկրետ հանձնարարականներն ու առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

/Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1793-Ն որոշմամբ/

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:06:32