Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Սոնյա Բուդաղյան

Սոնյա Բուդաղյան

Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

էլ. փոստ

Կենսագրություն

Ծնվել է 1971 թ. մայիսի 31-ին, ՀՀ Էջմիածին քաղաքում:

Կրթություն

  • 1978 -1988 թթ. սովորել է Էջմիածնի Մաքսիմ Գորկու անվան հմ. 5 միջնակարգ դպրոցում (ավարտել է մեդալով)
  • 1988-1993թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը՝ ստանալով բանասերի, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում
  • 2008-2012 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի հայցորդ


Աշխատանքային գործունեություն

  • 1993 թ. Էջմիածնի Մ. Գորկու անվան հմ. 5 միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի:
  • 1996 -2009 թթ. նույն դպրոցում աշխատել է որպես դաստիարակության գծով տնօրենի տեղակալ:
  • 2009 -2018 թթ. նույն դպրոցում աշխատել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի:
  • 2018 թ.-ից մինչև 2020 թ. հոկտեմբերի 1-ը՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար:
  • 2020 թվականի հոկտեմբերի 1-ից՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ:

Այլ տվյալներ

  • Մանկավարժական գիտությունների թեկնածուի կոչում (<<Հայկական ավագ դպրոցում ռուսերենի բայի բառակազմության դասավանդումը>>  թեմայով, <<Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ռուսաց լեզու)>> մասնագիտությամբ),
  • Մանկավարժության գիտությունների դոցենտ (Շնորհվել է  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի  գիտական խորհրդի  28.12.2022թ. որոշմամբ ),
  • 10 գիտական հոդված, մի շարք վերապատրաստումների և դասընթացների մասնակցության հավաստագրեր:
  • <<Կրթության որակ և համապատասխանություն>>  ծրագրի <<Ուսուցիչների մասնագիտական կատարելագործում>> ենթածրագրի շրջանակներում վարել է ուսուցիչներ վերապատրաստման դասընթացներ (մենթոր),
  • Վարժությունների ժողովածու, << Բայական գործողությունների մեթոդները: Նախածանցային բայերի կազմավորումը և օգտագործումը>>, 2021 թ.,
  • XXII Միջազգային Պուշկինյան մրցույթի դափնեկիր, 2022 թ:
  • Անկուսակցական է:
Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետը՝

1. Ղեկավարում և կազմակերպում է Վարչության ընթացիկ գործունեությունը.
2. Վերահսկում, կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում գործող կրթական, մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեությունը.
3. վերահսկում է պետական կրթական ծրագրերի, ուսումնադաստիարակչական խնդիրների իրականացման համապատասխանությունը օրենսդրությանը.
4. Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում մարզային ենթակայության կրթական, մշակութային և սպորտային կազմակերպությունների տնօրենների օրենսդրությանը հակասող հրամանների և որոշումների վերացման և կասեցման վերաբերյալ.
5. Վերահսկում, համակարգում և կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը մարզային ենթակայության կրթական, մշակութային և սպորտային կազմակերպությունների հետ.
6. ապահովում է Մարզպետի որոշումների, կարգադրությունների, Մարզպետի տեղակալների հանձնարարությունների և առաջադրանքների, Գլխավոր քարտուղարի հրամանների և ցուցումների և հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացվող Վարչության իրավասությանը վերաբերող որոշումների, հրահանգների, հրամանների, կարգադրությունների կատարումը.
7. վերահսկողություն է իրականացնում մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում ՀՀ կրթության մասին օրենսդրության, պետական կառավարման լիազոր մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարման, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացման, պետական կրթական չափորոշիչների համապատասխանության նկատմամբ.
8. կազմակերպում է մարզային ենթակայության կրթական հաստատությունները մանկավարժական կադրերով ապահովելու աշխատանքները.
9. վերահսկողություն է իրականացնում Մարզպետարանի ենթակայության հանրակրթական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացրած տարիֆիկացիոն մատյանների նկատմամբ.
10. ապահովում է Մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակների՝ Մարզպետի հաստատմանը ներկայացնելու աշխատանքների իրականացումը.
11. ապահովում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորմանը, դպրոցների գործադիր տնօրենների ընտրության և նշանակման գործընթացին Վարչության մասնակցությունը.
12. վերահսկում է մարզում առարկայական օլիմպիադաները և մրցույթները.
13. վերահսկողություն է իրականացվում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տեղեկատվական բազայում մարզի ուսումնական հաստատությունների տվյալների մուտքագրման աշխատանքների իրականացման նկատմամբ.
14. վերահսկողություն է իրականացնում դպրոցական տարիքի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառման և համակարգման վերաբերյալ.
15. վերահսկողություն է իրականացնում մանկավարժներին և աշակերտների դասագրքերով, ծրագրերով և մեթոդական գրականությամբ ապահովելու վերաբերյալ.
16. վերահսկում է պետական ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպումը .
17. համակարգում է հանրակրթությունից դուրս մնացած օրինախախտ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվառման, նրանց ուսման մեջ ընդգրկելու և հնարավոր այլ օգնություն կազմակերպելու աշխատանքները.
18. վերահսկողություն է իրականացնում ատեստատների, վկայականների ստացման, բաշխման աշխատանքների նկատմամբ.

Իրավունքները՝

1. Իրավասությունների շրջանակում տալ հանձնարարականներ Բաժինների պետերին՝ աշխատանքային կարգապահությունն ապահովելու համար.
2. Գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնել առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
3. Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի գիտությամբ, հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
4. Գլխավոր քարտուղարին ներկայացնել առաջարկություններ՝ իր ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
5. Առաջարկություններ ներկայացնել համապատասխան Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
6. Վերահսկել պետական կրթական ծրագրերի և ուսումնադաստիարակչական խնդիրների իրականացմանն առնչվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի համապատասխանությունը օրենսդրությանը.
7. Գլխավոր քարտուղարին առաջարկություններ ներկայացնել մարզային ենթակայության կրթական, մշակութային և սպորտային կազմակերպությունների տնօրենների օրենսդրությանը հակասող հրամանների և որոշումների վերացման և կասեցման վերաբերյալ.
8. Կազմակերպել մարզամշակութային մասսայական մրցաշարեր և միջոցառումներ
9. Վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել պատմական, մշակութային ժառանգության պահպանմանը առնչվող այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
10. Մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններից պահանջել և ստանալ օրենդրությամբ սահմանված անհրաժեշտ տեղեկատվություն, հիմնավորումներ, փաստաթղթեր.
11. Մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել աշխատանքային քննարկումներ.
12. Մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններից ստանալու մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
13. Մարզպետին ներկայացնել առաջարկություններ` Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
14. Ըստ անհրաժեշտության, ներկայացնել համապատասխան զեկուցումներ` համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
15. Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
Պարտականությունները՝

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել մարզի զարգացման ռազմավարության նախագիծը՝ հաստատման.
2. մշակել մարզի ռազմավարությունը, զարգացման ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության երկարաժամկետ և միջնաժամկետ ռազմավարական ծրագրերին համահունչ
3. սահմանված կարգով և ժամկետում (նաև ըստ անհրաժեշտության) իրականացնել ծրագրային քաղաքականության վերլուծություն, ցուցանիշների և թիրախների վերհանում և ազդեցությունների գնահատում
4. օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ստացված տեղեկատվությունն ամփոփել և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել մարզի տարեկան գործունեության ծրագրի եռամսյակային, կիսամյակային և տարեկան մոնիտորինգի հաշվետվություններ
5. օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ապահովել ստացված ոլորտային տեղեկատվության ամփոփման և վերլուծության, մարզային զարգացման տեղեկատվական բազայի վարման, հաշվետվությունների նախապատրաստման և սահմանված ժամկետներում ներկայացման աշխատանքների իրականացումը
6. օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ապահովել մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ամբողջական փաթեթի կազմումը:
7. համապատասխան մարմիններին ցուցաբերել մեթոդական աջակցություն
8. աշխատանքներն իրականացնել րենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում
9. ապահովել իրականացված և ընթացիկ զարգացման ծրագրերի մասին ազգաբնակչության իրազեկումը, այդ ծրագրերի հրապարակայնությունը:
10. օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացնել տրված հանձնարարականների կատարումը ապահովելու նպատակով անցկացվող խորհրդակցությունների, հանդիպումների կազմակերպման համապատասխան ամբողջական փաթեթները
11. սահմանված կարգով ընթացք տալ ստացված դիմումներին, առաջարկություններին, բողոքներին և այլ գրություններին:
12. սահմանված ժամկետում ապահովել ուսանողի պատշաճ պրակտիկայի անցկացումը, տրամադրել անհրաժեշտ նյութեր հաշվետվության նախապատրաստման համար
13. օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ապահովել բաժնի աշխատանքային ծրագրի մշակման և հաստատման ներկայացման աշխատանքները
14. օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում նախապատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացնել հաստատման

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42