Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Լիաննա Հարությունյան

Լիաննա Հարությունյան

Մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ-գլխավոր իրավաբան

էլ. փոստ

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1977 թվական, օգոստոսի 2, ք. Հոկտեմբերյան (այժմ` Արմավիր):


Կրթություն

1984-1994 թվականներ` սովորել է Հոկտեմբերյանի N8 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով:
1994-1999 թվականներ` սովորել է Երևանի <<Տնտեսաիրավագիտական>> համալսարանի Արմավիրի մասնաճյուղի, հետագայում` Արմավիրի <<Արարատ>> համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` իրավաբանի որակավորմամբ:
* 2013 թվականի մայիս-հունիս` Արտաքին տնտեսական կապերի համալսարանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի <<Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին>> N197-Ն որոշմամբ սահմանված կարգով պետական նմուշի դիպլոմ ստանալու համար մասնակցել է ամփոփիչ ատեստավորման քննություններին և ստացել է պետական նմուշի դիպլոմ` իրավագիտության բակալավրի աստիճան, <<Իրավագիտություն>> մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն

1999 թվականից մինչև 2004 թվական` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան` իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ, ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ, ընդհանուր բաժնի պետ, իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ:
2004 թվականից մինչև 2005 թվական` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շենիկ գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ` իրավաբան-մասնագետ:
2005 թվականի մարտ ամսից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան` աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ:
2018 թ.  սեպտեմբերի 6-ին նշանակվել է  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար:
2020 թ.  ՀՀ Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի  սեպտեմբերի 29-ի   N ԳՔՀ/415-2020 հրամանով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ-գլխավոր իրավաբանի պաշտոնին:
2022 թվականին  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի  դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ նախապատվության քվեակարգով նշանակվել է ՀՀ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, իսկ ՀՀ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 17-ի N3-Ա որոշմամբ ընտրվել է ՀՀ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար` 6 տարի ժամկետով:

Այլ տվալներ

2013-2016 թվականներ` <<Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա>> պետական ոչ առևտրային կազմակերպություն` վերապատրաստող դասախոս:
2019 թվական` <<ՀՀ մարզերի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման>> դասընթացի դասավանդող-դասախոս:
1999 թվական` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղար:
2012 թվականից 2016 թվական` Հայաստանի Հանրապետության Թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` անդամ:
2017 թվական` Հայաստանի Հանրապետության Թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողով` անդամ(մինչև` 2022 թվականի դեկտեմբերի 17):
2005 թվական` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդական:
2008 թվական` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ (ընտանիք)
Երկու երեխա` աղջիկ, տղա:

Գործառույթներ / իրավասություններ

1) ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը.
4) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը Մարզպետարանի, Մարզպետարանի ենթակա կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ.
5) ապահովում է Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը.
6) ապահովում է Մարզպետի ընդունած որոշումների, գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի իրավաչափությունը.
7) ապահովում է Մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարների կողմից ընդունված իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը.
8) մասնակցում է Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքներին.
9) ապահովում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
10) սահմանված կարգով ընթացք է տալիս Բաժնին մակագրված դիմումներին և բողոքներին.
11) ապահովում է Մարզպետարանի շահերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության դատարաններում.
12) ապահովում է Մարզպետարանի, Մարզի համայնքների և մարզային ենթակայության կազմակերպությունների իրավական աջակցությունը.
13) հետևում է Մարզպետի առանձին որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում՝ ներկայացնում առաջարկություններ.
14) ուսումնասիրում է Մարզպետարանի այլ ստորաբաժանումների կողմից կազմված իրավական փաստաթղթերը.
15) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ապահովում է Մարզպետարանի շահերի ներկայացումը վարչական մարմիններում և կառավարության շահերի ներկայացումը դատարաններում.
16) ընդհանրացնում է օրենսդրության կրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում մարզպետին.
17) մասնակցում է Մարզպետարանի հաստիքացուցակի կազմման աշխատանքներին:

Իրավունքները

1)մշակել առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
2) Մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին տալ պարզաբանումներ փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
3) մասնակցել համապատասխան ոլորտի առաջնային խնդիրների բացահայտմանը, պետական աջակցության ծրագրերի մշակմանը և իրականացման մոնիթորինգին.
4) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի գիտությամբ, հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
5) ըստ անհրաժեշտության ներկայացնել համապատասխան զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
6) Գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնել առաջարկություններ` Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
7) ուսումնասիրել Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը,
8) Տալ մասնագիտական եզրակացություն, դիտողություններ և առաջարկություններ.
9) ահրաժեշտության դեպքում մասնակցել պետական կազմակերպության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու աշխատանքներին.
10) համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու ներկայացնել հսկողության ոլորտին վերաբերվող անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր.
10) միջնորդությունններ, անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր ներկայացնել դատարան.
11) համապատասխան մարմիններից և աշխատակազմի կառուցվածքային այլ ստորաբաժանումներից պահանջելու ներկայացնել անհրաժեշտ հիմնավորումներ, փաստաթղթեր և այլն.
Պարտականությունները՝
1)համապատասխան ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ փաստաթղթեր.
2) Գլխավոր քարտուղարին ներկայացնել Բաժնի աշխատանքային ծրագրերը.
3) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակումը.
4) ապահովել համապատխան ոլորտի ռազմավարական ծրագրերի, հայեցակարգերի, օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.
6) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարել քաղաքացիների ընդունելություն.
7) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:
8) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով դիմել համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին, ըստ անհրաժեշտության հայց ներկայացնել դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
9) ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը.
10) իրականացնել ներկայացված փաստաթղթերի օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության ուսումնասիրություն և սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնել զեկուցագիր, եզրակացություն, արձանագրություն:
11) դիմումներում և բողոքներում ներկայացված խնդիրների վերաբերյալ տրամադրել իրավաչափ տեղեկատվություն:
12) ներկալացնել հայցադիմումներ, հայցադիմումի պատասխաններ,անհրաժեշտ հիմնավորումներ և այլ փաստաթղթեր:
13) տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով՝ խորհրդատվություն մատուցել իրենց սեփական լիազորությունների և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով, սեփական լիազորությունների և պետության պատվիրակած լիազորությունների հետ կապված՝ տալ պարզաբանումներ:
14) իրականացնել ներկայացված փաստաթղթերի՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգում.
15) Մարզպետին և գլխավոր քարտուղարին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի դաշտի կատարելագործման վերաբերյալ
16) ներկայացնել համապատասխան մարմիններից ստացված փաստաթղթերի, տեղեկատվության ուսումնասիրության և արդյունքների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ, նկատառումներ, տեղեկանքներ, կարծիքներ և եզրակացություններ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28