Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Դավիթ Ավետիսյան

Դավիթ Ավետիսյան

Մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 +374/94 85 86 08

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

  1. 18 հունվար, 1979 թ., Արմավիրի մարզ, գյուղ Խանջյան

Կրթություն

  • 1985-1995 թթ. սովորել է Խանջյան գյուղի միջնակարգ դպրոցում:
  • 1996-2001 թթ. սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում և ստացել ճարտարագետ–շինարարի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

  • 2004-2005 թթ. աշխատել է Արմավիրի ԱԻ և ՔՊ մարզային վարչության բնակչության պաշտպանության բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։
  • 2007-2014 թթ. աշխատել է Արմավիրի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
  • 2024 թ. ապրիլից մինչև սեպտեմբեր աշխատել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունում՝ որպես ավագ ճարտարագետ։
  • 2024 թ․ սեպտեմբերի 2-ից աշխատում է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում՝ որպես քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ։

Այլ տվյալներ

  • 2001-2003 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Կուսակցական պատկանելություն

  • Անկուսակցական։

Անձնական տվյալներ

  • Ամուսնացած է, ունի երեք որդի։

 

Գործառույթներ / իրավասություններ

 Վարչության պետը՝
1. Ապահովում է մարզի զարգացման ռազմավարության ծրագրի, Վարչության տարեկան աշխատանքային պլանի մշակման, մոնիտորինգի կազմակերպման աշխատանքները
2. Ապահովում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման և հաստատման ներկայացման, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծի, բնակավայրի գոտիավորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը:
3. Ապահովում է քաղաքաշինական գործունեության հսկողության իրականացումը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ:
4. Ապահովում է ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից օբյեկտների ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանների ստացման աշխատանքները, ապահովում է կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտներին հասցվելիք վնասների փոխհատուցման գործընթացը:
Ապահովում է ստուգումների անցկացման գործընթացը տեղականինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքերի հայտնաբերման գործընթացը:
6. Ապահովում է հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողհատկացումների առաջարկությունների համաձայնեցման գործընթացի իրականացումը, հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում՝ կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացի իրականացումը:
7. Ապահովում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցման գործընթացը, ապահովում լիազորված մարմնի եզրակացության հիման վրա տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվության գործընթացը:
8. Ապահովում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ, մարզային նշանակության ճանապարհների, թունելների, կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարության, պահպանման և շահագործման աշխատանքների իրականացումը և հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպումը:
9. Ապահովում է ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի համաձայն պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կատարումն ու ընդունումը:
10. Ապահովում է մասնակցությունը մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության աշխատանքները:
11. Ապահովում է մարզային ենթակայության ավտոճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կահավորանքի շինարարության, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքերի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, պարբերաբար տեղեկությունների հավաքագրումը եղանակային պայմանների, մարզի ավտոճանապարհներին տիրող իրավիճակի, ավտոտրանսպորտի անցանելիության մասին:
12. Ապահովում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի և մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեության հետ կապված աշխատանքները և ներմարզային երթուղիներով փոխադրողների ընտրության մրցույթների արդյունքներով մարզպետի որոշմամբ պայմանագրերի կնքումը փոխադրող կազմակերպությունների հետ և միջմարզային երթուղիների ցանցի կազմակերպման հարցերով համագործակցությունը լիազոր մարմնի հետ:
Ապահովում է մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ևբազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման կանոններին առնչվող խնդիրների համակարգումը:
14. Ապահովում է մարզի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման միջոցառումների ծրագրերի մշակման և իրագործման աշխատանքները,
15. Ապահովում է Վարչության մասնակցությունը մարզի բնակավայրերի էներգետիկ ենթակառուցվածքների և աղբահանության բարելավման միջոցառումների ծրագրերի մշակման և իրագործման աշխատանքներին, մարզի բնակավայրերի գերեզմանատների գործունեության ուսումնասիրման և շահագործման ընթացիկ աշխատանքներին
16. Ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը, ինչպես նաև Վարչության համապատասխան ոլորտային մասնագետների մասնակցությունը ԱԻ և ՔՊ մարզային միջոցառումներին:
17. Ապահովում է մարզում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների վերահսկողությունը:

Իրավունքները՝
1) մշակել առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
2) համայնքների ղեկավարներին ներկայացնել հայտեր՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքներին միանալու տեխնիկական պայմաններ ստանալու համար:
3) Ստուգել կապալառու կազմակերպության տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված աշխատանքների ծավալները:
4) Բացահայտված ապօրինի շինարարության կանխման, կասեցման և հետևանքների վերացման գործընթացի շրջանակներում ուսումնասիրել հիմքերը:
5) Մարզի քաղաքաշինության ոլորտի միջնաժամկետ, ինչպես նաև ամենամյա բյուջետային ծախսերի ծրագրերի կազմման գործընթացի շրջանակներում դիմել համայնքների ղեկավարներին և Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին՝ քաղաքաշինության ոլորտում առկա հիմնախնդիրները քննարկելու և համապատասխան ծրագրերում ներառելու նպատակով:
6) Մարզում քաղաքաշինական կադաստրի վարման գործընթացը կազմակերպելու նպատակով
համայնքների ղեկավարներից հավաքագրել համապատասխան տեղեկատվություն:
7) Քաղաքաշինության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության իրականացման գործընթացի շրջանակներում տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթային հիմքերը՝ քաղաքաշինության ոլորտին վերաբերող հարցերի ուսումնասիրության նպատակով:
8) Համագործակցել Մարզի շինարարական կազմակերպությունների հետ՝ ստանալով տեղեկատվություն տվյալ բյուջետային տարվա ընթացքում իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ, հրավերներ ներկայացնել նախաորակավորման փուլին մասնակցելու համար:
9) իրականացնել լիազոր մարմնի կողմից կազմակերպած միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերի համաձայնեցում:
10) Մարզի ճանապարհաշինության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտի կազմման նպատակով հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվություն։
11) Պարբերական հսկողության իրականացնել կապալառուի կողմից կատարվող աշխատանքի ընթացքի և որակի նկատմամբ` առանց միջամտելու կապալառուի գործունեությանը։
12) Վերահսկել աղբի և թափոնների վերամշակման աշխատանքների գործընթացը:
13) Մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին տալ պարզաբանումներ փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
14) մասնակցել քաղաքաշինության ոլորտի առաջնային խնդիրների բացահայտմանը, պետական աջակցության ծրագրերի մշակմանը և իրականացման մոնիթորինգին.
15) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի գիտությամբ, հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
16) ըստ անհրաժեշտության ներկայացնել համապատասխան զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
17) Գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնել առաջարկություններ` Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

Պարտականությունները՝
1) կազմակերպել օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման, կապալառու կազմակերպությունների ընտրության, շինարարության հեղինակային ու տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացման ընտրության գործընթացը:
2) Համայնքներում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս դիմել համապատասխան իրավասու մարմնին՝ ապօրինի շինարարության կանխման, կասեցման և հետևանքների վերացման առաջարկությամբ, ինչպես նաև տեղեկացնել պետական լիազոր մարմնին:

3) Մարզի քաղաքաշինության ոլորտի միջնաժամկետ, ինչպես նաև ամենամյա բյուջետային ծախսերի ծրագրերի կազմման գործընթացի շրջանակներում համապատասխան լիազոր մարմիններին ներկայացնել միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերը և մասնակցել դրանց քննարկմանը:
4) Մարզի տարածքում ֆինանսական տարբեր միջոցներով կապիտալ շինարարություն և հիմնանորոգում իրականացնող պատվիրատու կազմակերպությունների գործունեության
բնագավառում իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ:
5) Մարզի տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գործընթացի շրջանակներում համայնքների ղեկավարներից ստացված փաստաթղթային փաթեթը համապատասխան եզրակացությամբ ներկայացնել վերադաս մարմինների համաձայնեցումներին:
6) Մարզի ճանապարհաշինության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտի կազմում, գլխադասային մարմնին ներկայացում և քննարկման աշխատանքներին մասնակցություն։
7) Մարզային (տեղական) նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների առկա վիճակի գնահատման, ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և ճանապարհաշինության ոլորտում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ուսումնասիրության, ծրագրերի ու նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազման աշխատանքների ապահովում։
8) Համայնքների գործող գերեզմանատների մաքրության, աղբահանության, գերեզմանի վկայականների տրամադրման և հողերի օգտագործման հատակագծերի մշակման գործընթացի շրջանակներում ի հայտ եկած թերությունների դեպքում դրանց մասին իրազեկել համապատասխան համայնքի ղեկավարին և առաջարկել ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանց վերացման ուղղությամբ:
9) Լիազոր մարմնին աղբի և թափոնների վերամշակման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն:
10) քաղաքաշինության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ փաստաթղթեր.
11) ապահովել համապատխան ոլորտի ռազմավարական ծրագրերի, հայեցակարգերի, օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.
12) Գլխավոր քարտուղարին ներկայացնել Վարչության աշխատանքային ծրագրերը.
13) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովել Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակումը.
14) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարել քաղաքացիների ընդունելություն.
այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-03 17:06:35