Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Անդրանիկ Լալայան

Անդրանիկ Լալայան

Մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ

Կենսագրություն

Ծնվել է 1978 թ. հունվարի 3-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր գյուղում:


Կրթություն
1994թ. ավարտել է Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցը:
1996-98 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՌԴ սահմանապահ զորքերի N զորամասում:
2000-2004 թթ. սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և ստացել հրետանային հրամանատարի որակավորում:


Աշխատանքային գործունեություն
2004 թ-ին ՊՆ N զորամասում նշանակվել է դասակի հրամանատարի պաշտոնին:
2006 թ-ին նշանակվել է ՊՆ N զ/մ ՀՀ ՊՆ հրետանային մարտկոցի հրամանատար:
2010 թ-ին նշանակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրետանու ֆակուլտետի հրետանու մարտավարություն և մարտական կիրառման ամբիոնի հրետանու հետախուզության և տեղաերկրաբաշխական ապահովման ցիկլի դասախոս:
2013 թ-ին ավարտել է ՌԴ Միխայլովի անվան ռազմական հրետանային ակադեմիայի դասախոսների որակավորման կենտրոնի դասընթացները և ստացել Բարձրագույն դպրոցի դասախոսի որակավորում:
2015 թ-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրետանու ֆակուլտետի հրետանու մարտավարության և մարտական կիրառման ամբիոնի հրետանու հետախուզության և տեղագրաերկրաբաշխական ապահովման ցիկլի ավագ դասախոսի պաշտոնի:
2015 թ-ին նշանակվել է ՊՆ N զորամասի տեղագրաերկրաբաշխական ծառայության պետի պաշտոնին:
2017 թ-ին նշանակվել է ՊՆ N զորամասի մարտական պատրաստության բաժնի ավագ սպայի պաշտոնին:
2021 թ-ին արձակվել է պահեստազոր:
Ունի փոխգնդապետի զինվորական կոչում:


Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
Անկուսակցական է:


Գերատեսչական մեդալներ
1. «Մարշալ Բաղրամյան»
2. «Անդրանիկ Օզանյան»
3. «Վազգեն Սարգսյան»
4. «Գարեգին Նժդեհ»
5. «Անբասիր ծառայության 1-ին աստիճանի մեդալ»
6. «Անբասիր ծառայության 2-րդ աստիճանի մեդալ»
7. «Անբասիր ծառայության 3-րդ աստիճանի մեդալ»
8. Ղազախստանի հանրապետության ՊՆ «За вклад развитие международного сотрудничества»


Կրծքանշան
1. «Կովկասում ծառայելու համար»

Հուշամեդալ
1. «ՀՀ ԶՈւ 20 տարի» հոբելյանական մեդալ
2. «Լենինականում ծառայելու համար» ФСБ РФ (ՌԴ Անվտանգության դաշնային ծառայություն)

Վերադաս հրամանատարության կողմից խրախուսվել է 81 անգամ:

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝ 
1. Ապահովում է տարածքային կառավարման մակարդակում պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման գործընթացում Մարզպետարանի գործունեությանն աջակցությունը,
2. Ապահովում է Մարզպետարանի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքների մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աջակցությունը և մասնակցությունն այդ պլանների իրագործմանը,
3. Ապահովում է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին Մարզպետարանի մասնակցության նախապատրաստության աշխատանքները,
4. Ապահովում է Մարզպետարանի կողմից պաշտպանության նպատակով մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների կատարման ու զինված ուժերի զորահավաքային ծավալմանն աջակցության ապահովման գործընթացին մասնակցության աշխատանքները,
5. Ապահովում է Մարզպետարանի կողմից մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանը մասնակցության ու դրա իրագործմանն օժանդակման գործընթացին աջակցությունը,
6. Ապահովում է Մարզպետարանում աշխատող պահեստազորայինների ամրագրման աշխատանքները, նրանց զինվորական հաշվառման, պահեստազորային պատրաստության միջոցառումներին, պարտադիր զինվորական ծառայության և զորահավաքային զորակոչերին ներգրավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները զինվորական հաշվառում իրականացնող մարմինների հետ,
7. Ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերով Մարզպետարանի համար սահմանված միջոցառումների իրականացման գործընթացը:
8. Մասնակցում է մարզի զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց կատարման նկատմամբ վերահսկման աշխատանքներին.

Իրավունքները՝

1. զորահավաքային մարմնին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման առնչությամբ կազմակերպել քննարկումներ, հրավիրել խորհրդակցություններ, ըստ անհրաժեշտության դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմնի պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների, աշխատանքների արդյունքներից ելնելով՝ մարմնի ղեկավարին ներկայացնել առաջարկություններ.
2. մարմնի ղեկավարի համաձայնությամբ հանդես գալ միջգերատեսչական կամ փոխգործակցային մակարդակում՝ որպես մարմնի ներկայացուցիչ.
3. Մարզպետին առաջարկություններ ներկայացնել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.
4. խաղաղ և ռազմական դրության ժամանակ վերահսկել Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության՝ զորահավաքային պատվերների կատարման պայմանագրերով նախատեսված զորահավաքային միջոցառումների կատարման աշխատանքները.
5. Տեղական ինքնակառավարման մարմիններից, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև Մարզպետարանի կառուցվածքային ստորաբանժանումներից, զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպություններից պահանջել և ստանալ զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության մասով անհրաժեշտ տեղեկատվություն:
6. Մարզի զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային պլանների մշակման աշխատանքների հետ կապված ներկայացնել համապատասխան առաջարկություններ, կարծիքներ, օրենսդրական նախաձեռնություններ՝ պետական կառավարման մարմիններին:
7. Զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպություններից և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ մարզի պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումներն իրականացնելու համար:
8. Հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, այլ մարզերի զորահավաքային մարմինների, ինչպես նաև այլ կառույցների զորահավաքային նախապատրաստության ստորաբաժանումների հետ մասնակցել խորհրդակցությունների, քննարկումների, շտաբային մարզումների, ուսումնավարժությունների:
9. Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև գլխավոր քարտուղարի գիտությամբ, հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների:
Պարտականությունները՝
1. մշակել զորահավաքային պլաններ.
2. ամփոփել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների և զորահավաքային զորակոչի իրականացման, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացի համար անհրաժեշտ տեղեկատվություն. և ներկայացնել Մարզպետին.
3. մասնակցել զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին.
4. ամրագրել մարզպետարանում աշխատող պահեստազորայիններին.
5. փոխադրել մարզպետարանի գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի.
6. պաշտպանության նպատակով իրականացնել մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումներ, աջակցել զինված ուժերի զորահավաքային ծավալմանը.
7. ամփոփել մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորման ու դրա իրագործման նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն և ներկայացնել Մարզպետին
8. Մարզի վարչական տարածքում կազմակերպել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
9. համագործակցել զորահավաքային նախապատրաստության շրջանակներում և զորահավաքի ժամանակ ամփոփել զորահավաքային խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և տրամադրել զինվորական կոմիսարիատներին ․
10. վերահսկել զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցումը, տրանսպորտային միջոցները հավաքակայան կամ զորամասեր առաքումը, զորահավաքային պլանների համաձայն` շենքեր, կառույցներ և հողամասեր, հաղորդակցության, տրանսպորտային և այլ նյութական միջոցների տրամադրումը:
11. Կազմել Մարզի, Մարզպետարանի ներքին և անհատական համապատասխան պլանները, որոնք առնչվում են Մարզի և Մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության խնդիրներին:
12. Հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնին ներկայացնել հաշվետվություններ, տեղեկատվություններ, կազմել զեկույցներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-11 16:57:22