Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Արամ Գրիգորյան

Արամ Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374) 60 90 10 10 (007)

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

  • 15 սեպտեմբեր, 1972 թ., Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր

Կրթություն

  • 1979-1989 թթ. սովորել է Արմավիր քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում:
  • 1989-1994 թթ. սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ մեքենաշինության տեխնոլոգիա մասնագիտությամբ՝ ստանալով ինժեներ–մեխանիկի որակավորում։

Աշխատանքային գործունեություն

  • 1994-1995 թթ. աշխատել է Արմավիր քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ որպես վարպետ։
  • 1995-2024 թթ․ ծառայել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում։
  • 2024-2025 թթ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի օգնական։
  • 2025 թվականի ապրիլի 2-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 12–ը աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի խորհրդական։
  • 15.09.2025թ. ՀՀ Արմավիրի մարզպետի N ՄՈ/842-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական:

Այլ տվյալներ

  • Պահեստազորի փոխգնդապետ:

Կուսակցական պատկանելություն

  • Անկուսակցական։

Անձնական տվյալներ

  • Ամուսնացած է, ունի երկու երեխա։

 

Գործառույթներ / իրավասություններ
  • Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:


Մարզպետի տեղակալը (տեղակալները)՝

ա) գործում է մարզպետից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը)՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր համակարգման լիազորությունների շրջանակներում փոխանցում է մարզպետի հանձնարարականները, ապահովում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից մարզպետի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով մարզպետին.

գ) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

դ) իր համակարգման լիազորությունների շրջանակներում մարզպետին ներկայացնում է առաջարկություններ.

ե) իրականացնում է մարզպետի այլ ցուցումներ և հանձնարարականներ:

Մարզպետի տեղակալներն օրենքով նախատեսված դեպքերում կարող են ունենալ օգնականներ: Մարզպետի տեղակալների օգնականներն անմիջական հաշվետու են մարզպետի տեղակալներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 18:04:42