Մարզպետարան
Կառուցվածք
ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը
ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը
ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

Աննա Միքայելյան
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի օգնական
(0237) 2 37 16
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
09.05.1992 թ., Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր
Կրթություն
•1999-2009թթ. սովորել է Արմավիր քաղաքի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:
• 2009-2013թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ ստանալով օտար լեզվի և գրականության մանկավարժի որակավորում:
• 2013թ-ին Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստացել է քաղաքացիական ծառայողի հավաստագիր:
• 2013-2014թթ. մասնակցել է «Ֆինանսաբանկային կենտրոն հիմնադրամի» շարունակական կրթության զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված «Բանկային մասնագետների պատրաստման» դասընթացին
Աշխատանքային գործունեություն
• 02.09.2013-01.12.2013թթ. «Եվրասիա համագործակցության հիմնադրամ» ՀԿ-ում ծրագրերի համակարգող:
• 01.12.2013-31.12.2013թթ. «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ում վաճառքի պատասխանատու:
• 10.03.2014-31.12.2020թթ. Արմավիրի աշխատանքի զբաղվածության տարածքային կենտրոնում առաջին կարգի մասնագետ:
• 01.01.2021-21.04.2021թթ. Արմավիրի աշխատանքի զբաղվածության տարածքային կենտրոնում առաջատար մասնագետ:
• 21.04.2021-03.12.2021թթ. Միասնական սոցիալական ծառայության Արմավիրի տարածքային կենտրոնում ավագ սոցիալական աշխատող:
• 07.12.2021թ-ին ՀՀ Արմավիրի մարզպետի ՄՈ/597-2021 որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզպետի օգնական։
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Գործառույթներ / իրավասություններ
- ՀՀ Արմավիրի մարզպետի օգնականն ապահովում է ՀՀ Արմավիրի մարզպետի հանձնարարությունների ճշգրիտ և ժամանակին կատարումը:
- ՀՀ Արմավիրի մարզպետի օգնականն իրականացնում է նաև իր հետ կնքված աշխատանքային պայմանագրով նախատեսված գործառույթներ: