Մարզպետարան
Կառուցվածք
ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը
ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը
ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

Սաթենիկ Թովմասյան
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի խորհրդական
Կենսագրություն
Ծնվել է 1989 թվականի հունվարի 24-ին, Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքում։
Կրթություն
1996-2006 թթ. սովորել է Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցում։
2006-2010 թթ. գերազանց սովորել է Երևանի «Գալիք» համալսարանում՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի բակալավրի աստիճան։
2020 թվականից ուսանում է ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի «Մաքսային վարչարարության» բաժնի մագիստրատուրայում:
Աշխատանքային գործունեություն
2011-2016 թթ. աշխատել է «Վահե Դավթյան» ԱՁ-ում որպես հաշվապահ։
2016 թ. ապրիլի 26-ից մինչև 2019թ. մարտի 1-ը աշխատել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Էջմիածնի մասնաճյուղում որպես վարկային մասնագետ։
2019թ. ապրիլի 9-ից մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 25-ը աշխատել է Էջմիածին համայնքի ղեկավարի խորհրդական։
2022թ.-ի հունվարի 4-ին նշանակվել է Արմավիրի մարզպետի խորհրդական:
Այլ տվյալներ
2018 թ. հոկտեմբեր ամսին մասնակցել է «Սոցիալական աջակցության համակարգչային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված համակարգչային դասընթացին և ստացել օպերատորի որակավորում։
2018 թ. նոյեմբերի 19-27-ը և դեկտեմբերի 10-17-ը մասնակցել է «Անգել» սոցիալական, կրթամշակութային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հարկեր, տուրքեր և հաշվապահական հաշվառում» դասընթացին։
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից շնորհվել է «Հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպչի» կոչում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված «Մենեջմենթի զարգացման դասընթաց» 5-օրյա ծրագրին մասնակցելու համար ստացել է հավաստագիր։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Գործառույթներ / իրավասություններ
Մարզպետի խորհրդականը՝
- Կատարում է մարզպետի հանձնարարականները:
- Մարզպետի համակարգման ոլորտների վերաբերյալ նախապատրաստում է վերլուծական նյութեր, առաջարկություններ և ներկայացնում Մարզպետին: