Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Սոնյա Բուդաղյան
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը (այսուհետ` Վարչությունը) Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Քաղաքացիական ծառայության մասին», «Տարածքային կառավարման մասին», «Հանրակրթության մասին», «Կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Վարչապետի որոշումներով, Երիտասարդության պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարությամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) հրամաններով, ինչպես նաև Վարչության լիազորությունների հետ կապված այլ օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Վարչության կազմավորման, վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Վարչության կանոնադրությունը հաստատում (փոփոխում) է Մարզպետը:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Վարչության գործունեության նպատակներն են՝
1) Կրթության,մշակույթի և սպորտի ոլորտում մարզի զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը.
2) Վարչության, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովումը.
3) Մարզի և համայնքների համաչափ զարգացման նախադրյալների ձևավորմանը նպաստելը:
6. Վարչության գործունեության խնդիրներն են՝
1) Կրթության,մշակույթի և սպորտի ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը, դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը:
2) Վարչության, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհարաբերակցության վերաբերյալ առկա խնդիրների բացահայտումը և դրանց լուծման ապահովումը:
7. Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում`
1) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը Վարչության, Աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավակիրառողական գործունեության մեջ.
2) կատարում է Մարզպետի, ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալի, Գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները.
3) քննարկում է Աշխատակազմում ստացված քաղաքացիների դիմումները, բողոքները և լուծում է դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
4) ընթացիկ և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Մարզպետին և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալին` կատարած աշխատանքների մասին.
5) մասնակցում է մարզի տարածքում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում պետական քաղաքականության իրականացման ապահովմանը.
6) Աշխատակազմի ենթակայության պետական ուսումնական հաստատություններում իրագործում է պետական հանրակրթական ծրագրեր.
7) կազմակերպում է Աշխատակազմի ենթակայության պետական ուսումնական հաստատությունների աշխատանքը.
8) նախապատրաստում և կազմակերպում է հրավիրվող խորհրդկացություններն ու սեմինարները.
9) իրականացնում է մշտադիտարկում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
10) առաջարկություններ է ներկայացնում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
11) վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը.
12) նախապատրաստում և կազմակերպում է հրավիրվող խորհրդկացություններն ու սեմինարները.
13) մասնակցում է կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացմանը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.
14) մասնակցում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը.
15) կազմակերպում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը.
16) ապահովում է դպրոցական երեխաների ընդգրկումը կրթական հաստատություններում.
17) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության քաղաքականության իրականացման ապահովմանը մարզի տարածքում.
18) իրականացնում է պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման գործընթացը.
19) մշակում և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալի քննարկմանն է ներկայացնում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի նախագծերը, ինչպես նաև ապահովում է ուսումնամեթոդական բազայի ամրապնդման վերաբերյալ միջոցառումների իրականացումը.
20) ապահովում է Աշխատակազմի ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման, շահագործման և ընթացիկ վերանորոգման աշխատանքները.
21) վերահսկողություն է իրականացնում պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առաջարկություն է ներկայացնում մարզպետին համաձայնություն տալու գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
22) յուրաքանչյուր տարի սահմանված կարգով հաստատում է պետական կրթական հաստատությունների տարիֆիկացիոն ցուցակները.
23) աջակցում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում.
24) մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող իրավական հսկողության աշխատանքներին.
25) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերահսկում է պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումների գործընթացը, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է ատեստավորումը.
26) աշխատանք է տանում Աշխատակազմի ենթակայության պետական կրթական հաստատությունները մանկավարժական կադրերով համալրելու ուղղությամբ.
27) ուսումնասիրում է աշխատանքային շուկայի պահանջարկը և Մարզպետի միջոցով առաջարկություններ ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնին` մասնագետների վերաբերյալ.
28) առողջապահական հաստաությունների հետ համատեղ վերահսկում է Աշխատակազմի ենթակայության կրթական հաստատություններում երեխաների առողջության պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման գործընթացը.
29) կազմակերպում է Աշխատակազմի ենթակայության կրթական հաստատություններին անհրաժեշտ դասագրքերով, ուսումնամեթոդական ձեռնարկներով և ուսումնական գույքով ապահովելու գործը.
30) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացին.
31) կազմակերպում է առարկայական օլիմպիադաներ, մարզամշակութային միջոցառումներ և մրցույթներ.
32) աջակցում հանրապետական և մարզային միջոցառումների, սպարտակիադաների, մրցաշարերի անցկացմանը.
33) աջակցում է մանկական երաժշտական և գեղարվեստի դպրոցների գործունեությանը.
34) աջակցում է պետական, ազգային և այլ տոների, զանգվածային միջոցառումների անցկացմանը, ազգային ավանդական ծեսերի վերականգնմանը.
35) աջակցում է համահայկական խաղերի, օլիմպիադաների, սպարտակիադաների, սպորտային մրցաշարերի կազմակերպմանը.
36) կազմակերպում է մարզային մարզամշակութային մասսայական մրցաշարեր և միջոցառումներ.
37) աջակցում է պրոֆեսիոնալ և ինքնուս նկարիչների ցուցահանդեսներ, ինչպես նաև ինքնագործ և պրոֆեսիոնալ պարային, ժողովրդական համույթների, թատերական խմբերի ներկայացումների կազմակերպմանը.
38) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.
39) հսկողություն է իրականացնում մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.
40) աջակցում է մարզական կազմակերպությունների հանրապետական առաջնություններին, միջազգային մրցումներին մարզի և համայնքների մարզիկների ու թիմերի մասնակցության կազմակերպմանը.
41) ապահովում է ֆիզկուլտուրային-առողջարարական և տարբեր մարզաձևերի մարզային մարզական միջոցառումների և տոնահանդեսների կազմակերպման աշխատանքները.
42) ապահովում է մարզական կարգերի և կոչումների շնորհման համար միջնորդագրերի նախագծերի կազմման և ներկայացման աշխատանքները.
43) աջակցում է մարզի, համայնքների և մարզական կազմակերպությունների հավաքական թիմերին` հանրապետական առաջնություններին և միջազգային մրցաշարերին մասնակցության նպատակով.
44) աջակցում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համատեղ և համաձայնեցված գործունեությանը.
45) ապահովում է հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպումը և անցկացումը.
46) աջակցում է մարզում երիտասարդության հետ տարվող աշխատանքների իրականացմանը.
47) կազմակերպում է ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանման, տարածման և զարգացման աշխատանքները.
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
8. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով:
9. Վարչության կառավարումն իրականացնում է Մարզպետը և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալը:
10. Վարչության գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Գլխավոր քարտուղարը:
11. Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը:
12. Վարչության պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով: