Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ` Ասթինե Ապիտոնյան

  էլ. փոստ

                                            ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունը (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում է։
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտանեկան և քաղաքացիական օրենսգրքերով, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Փախստականների և ապաստանի մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին», «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին», «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին», «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Հանրագրերի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) հրամաններով, ինչպես նաև Վարչության լիազորությունների հետ կապված այլ օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Վարչության կազմավորման, վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Վարչության կանոնադրությունը հաստատում (փոփոխում) է Մարզպետը:

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Վարչության գործունեության նպատակներն են՝
1) Առողջապահության, սոցիալական և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում մարզի զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը.
2) Վարչության, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովումը.
3) Մարզի և համայնքների համաչափ զարգացման նախադրյալների ձևավորմանը նպաստելը:
6. Վարչության գործունեության խնդիրներն են՝
1) Առողջապահության, սոցիալական և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը, դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը:
2) Վարչության, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհարաբերակցության վերաբերյալ առկա խնդիրների բացահայտումը և դրանց լուծման ապահովումը:
7. Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում`
1) առողջապահության բնագավառում իրագործում է պետական առողջապահական ծրագրերը.
2) կազմակերպում է մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը
3) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը.
4) մարզի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ.
5) կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ` վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
6) աջակցում է առողջապահության բնագավառում պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնելիս.
7) կազմակերպում է մարզի բնակչության առողջական վիճակի ուսումնասիրության, առողջապահության զարգացման հիմնական ուղղություների մշակման աշխատանքները և միջոցներ է ձեռնարկում հիվանդությունների, հաշմանդամության ու մահացության նվազեցման ուղղությամբ, ինչպես նաև ապահովում է մարդկանց կյանքի տևողության ավելացմանն ուղղված հետագա ծրագրերի իրականացումը.
8) մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս մարզի առողջապահական հիմնարկներին.
9) կազմակերպում է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման աշխատանքները.
10) կազմակերպում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրի իրականացման աշխատանքները.
11) մասնակցում է մարզի բուժհաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման աշխատանքների իրականացմանը.
12) աջակցում է մարզային ենթակայության ներքո գտնվող բուժհաստատությունների կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպմանը.
13) աջակցում է սոցիալական ապահովության բնագավառում գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ աջակցում է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» և «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրերի իրականացմանը.
14) կազմակերպում է մարզային ենթակայության առևտրային կազմակերպություններից ստացված մշտադիտարկման տվյալների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները.
15) աջակցում է սոցիալական ապահովության բնագավառում սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
16) աջակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին` մարզում սոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիս.
17) օրենսդրությանը համապատասխան օժանդակում և կազմակերպում է բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների հաշվառման և նշված ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրերի իրականացման աշխատանքները.
18) աջակցում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին` անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով.
19) սահմանված կարգով նախապատրաստում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերի նյութերը և կազմում արձանագրությունները.
20) մասնակցում է մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքներին.
21) կազմակերպում է մարզի հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները.
22) համագործակցում է հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
23) ներկայացնում է առաջարկություններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների քննարկմանը համապատասխան պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու վերաբերյալ.
24) Մարզում իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը,
25) մշակում և իրականացնում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրեր.
26) ուսումնասիրում է մարզում գենդերային հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր.
27) գենդերային քաղաքականության համակարգման լիազոր մարմնին ներկայացնելու նպատակով գենդերային հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալին և տալիս առաջարկություններ` հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին.
28) ուսումնասիրում է մարզում կանանց և երեխաների առքուվաճառքի (թրաֆիկինգ) հիմնահարցերը.
29) մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առքուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը, ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալի միջոցով, տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն) և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային վարչության (այսուհետ` Ոստիկանություն).
30) պետական լիազոր մարմնի միջոցով իրականացնում է մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առքուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի ուղղորդումը համապատասխան գերատեսչություններ և կառույցներ՛
31) Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ` համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.
32) ուսումնասիրում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների կարգավիճակը և կատարում նրանց կարիքների գնահատում.
33) վարում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ավտոմատացված <<Մանուկ>>տեղեկատվական համակարգը.
34) ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները, երեխայի լավագույն շահը պաշտպանելու նպատակով.
35) լուծում է առկա տարաձայնությունները` ծնողական իրավունքի իրականացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում` հաշվի առնելով երեխայի շահերը.
36) մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի հետ կապված հատուկ դեպքերը, ինչպես նաև դատական այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի իրավունքներն ու շահերը.
37) իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը.
38) Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրները, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է համապատասխան հաստատություններ, պաշտպանում է անչափահասների իրավունքներն ու շահերը.
39) իրականացնում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կատարում կարիքների գնահատում և տալիս եզրակացություն` երեխային մանկատուն տեղավորելու մասին.
40) իրականացնում է որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց հաշվառումն ու եզրակացությունների տրամադրումը.
41) մանկատանը տեղավորված երեխային` ծնողներին վերադարձնելու դեպքում, ծնողների դիմումի և կատարված ուսումնասիրության ակտի հիման վրա տալիս է եզրակացություն` երեխային ընտանիք վերադարձնելու վերաբերյալ,
42) իրականացնում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կատարում կարիքների գնահատում և տալիս եզրակացություն` երեխային խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում տեղավորելու մասին.
43) աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռք բերմանը` դրանց բացակայության դեպքերում.
44) Մարզպետին է ներկայացնում երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվությունը.
45) Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին է ներկայացնում ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի գործունեության մասին տարեկան հաշվետվություն.
46) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
47) քննարկում է Աշխատակազմ հասցեագրված քաղաքացիների դիմումները, բողոքները և լուծում է դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով:

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
8. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Մարզպետարանի հաստիքացուցակով նախատեսված կազմով։
9. Վարչության կառավարումն իրականացնում է Մարզպետը և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալը։
10. Վարչության գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Գլխավոր քարտուղարը։
11. Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը։
12. Վարչության պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08