Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն

Մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ` Գոռ Հովհաննիսյան

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 76 49   էլ. փոստ

                                                     ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունը (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում է։
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տարածքային կառավարման մասին», «Այլընտրանքային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Ռազմական դրության մասին», «Պաշտպանության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) հրամաններով, ինչպես նաև Վարչության լիազորությունների հետ կապված այլ օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Վարչության կազմավորման, վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Վարչության կանոնադրությունը հաստատում (փոփոխում) է Մարզպետը:

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Վարչության գործունեության նպատակներն են՝
1) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում մարզի զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը.
2) Վարչության, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովումը.
3) Մարզի և համայնքների համաչափ զարգացման նախադրյալների ձևավորմանը նպաստելը:
6. Վարչության գործունեության խնդիրներն են՝
1) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը, դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը:
2) Վարչության, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհարաբերակցության վերաբերյալ առկա խնդիրների բացահայտումը և դրանց լուծման ապահովումը:
7. Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում`
1) օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն է իրականացնում պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորություն-ների կատարումը.
2) համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, կառավարության և Վարչապետի որոշումներին, Մարզպետի որոշումների և դրանցից բխող` տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին.
3) ծանոթանում է համայնքներում տիրող իրավիճակին` տարվող աշխատանքների ընթացքին և ծագած խնդիրներին.
4) ուսումնասիրում է համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները Աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
5) ապահովում է Աշխատակազմի և մարզի համայնքապետարանների արդյունավետ գործունեությունը և համագործակցությունը․
6) քննարկում և Մարզպետին է ներկայացնում մարզի համայնքապետարանների գործունեությանը վերաբերվող՝ քաղաքացիներից ստացված դիմումները և բողոքները։
7) հսկողություն է իրականացնում մարզի համայնքների ավագանու նիստերի հրավիրման պարբերականության, ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները սահմանված կարգով Աշխատակազմ ներկայացնելու նկատմամբ․
8) տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները և անգործությունը դատարան բողոքարկելու նպատակով առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
9) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակման առնչությամբ Մարզպետին ներկայացնում է առաջարկություն.
10) տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ Մարզպետին ներկայացնում է որոշման նախագծեր.
11) աջակցություն է ցուցաբերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքներին.
12) իրականացնում է ամենամյա աշխատանքային ծրագրի նախագծի կազմում և հաստատված ծրագրի շրջանակներում իրավական հսկողության իրականացում` տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների նկատմամբ.
13) տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն` իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով.
14) մասնագիտական հսկողություն է իրականացնում տեղական ինքնակառավարման մարմինների` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ.
15) իրականացնում է մարզխորհրդի նիստերի, խորհրդակցությունների նախապատրաստման աշխատանքները.
16) մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և այդ պաշտոններն զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորումների հանձնաժողովների աշխատանքներին և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և աշխատակիցների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների աշխատանքներին.
17) իրականացնում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Մարզպետի աշխատակազմին վերապահված գործառույթներ:
18) կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում մարզային համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնածին աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները, մասնակցում է հանրապետական ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.
19) մարզի տարածքում ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
20) աջակցում է խաղաղ և ռազմական դրության ժամանակ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանմանը զորահավաքային աշխատանքների իրականացման գործում.
21) մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների կազմակերպմանը և օժանդակում դրանց իրագործմանը.
22) կազմակերպում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների և Գլխավոր քարտուղարի մոտ հրավիրվող խորհրդակցություններին, մարզխորհրդի նիստերին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարների և հրավիրվող անձանց մասնակցության ապահովումը և հաշվառումը.
23) Մարզպետի կողմից կապի, էներգետիայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին պարտադիր կատարման համար կարգադրություններ անելու առնչությամբ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին` մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
24) կազմակերպում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները.
25) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.
26) մասնակցում է մարզի բնակավայրերում աղետների ռիսկերի կառավարման (նվազեցում, արձագանքում, հետևանքների վերացում, հետաղետային վերականգնում) ուղղված միջոցառումների իրականացմանը
27) աջակցում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակներում գործելու բազմակողմանի ուսուցողական ծրագրերի իրականացմանը և ուսումնավարժանքների կազմակերպմանը․
28) նախապատրաստում և Մարզպետին ու ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալին է ներկայացնում տեղեկություններ համապատասխան հանրապետական գործադիր մարմնի կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ.
29) Մարզպետի քննարկմանն է ներկայացնում հաշվետվություններ` Վարչության գործունեության մասին։


3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

8. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով։
9. Վարչության կառավարումն իրականացնում է Մարզպետը և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալը։
10. Վարչության գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Գլխավոր քարտուղարը:
11. Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը։
12. Վարչության պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08