Մարզպետարան
Կառուցվածք
ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը
ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը
ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը
ՀՀ Արմավիրի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն
Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ` Արմեն Դարբինյան
(+374 237) 2 32 05
Կ ա ն ո ն ա դ ր ու թ յ ու ն
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Արմավիրի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչությունը /այսուհետև Բաժին-տեսչություն/ ստեղծվել է ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի «ՀՀ Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1793-Ն որոշման համաձայն։
1.2. Բաժին-տեսչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ կառավարության և Վարչապետի որոշումներով, մարզպետարանի և սույն կանոնադրությամբ, մարզպետի որոշումներով և կարգադրություններով, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամաններով և ցուցումներով։
1.3. Բաժին-տեսչությունն Արմավիրի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումն է, չունի իրավաբանական անձի կարգավիճակ և անմիջականորեն ենթարկվում է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին, կատարում է մարզպետի, մարզպետի տեղակալի հանձնարարականները։
1.4. Բաժին-տեսչության կառավարումն իրականացնում է մարզպետը, իսկ ղեկավարումը՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը։
1.5. Բաժին-տեսչության միջոցով մարզպետն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված այն բնագավառների կառավարումը, որոնց կազմակերպումն ու իրականացումը սույն կանոնադրությանը համապատասխան կազմում են բաժին-տեսչության գործառույթների բովանդակությունը։
1.6. Բաժին-տեսչության փոխհարաբերությունները մարզպետարանի այլ ստորաբաժանումների հետ կարգավորվում են Արմավիրի մարզպետարանի կանոնադրության պահանջներին, մարզպետի որոշումներին և կարգադրություններին, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամաններին և ցուցումներին համապատասխան։
2. Բաժին-տեսչության խնդիրներն ու գործառույթները
2.1. Բաժին-տեսչության հիմնական խնդիրն է նպաստել մարզպետի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված հողաշինության և հողօգտագործման բնագավառի կառավարմանը, համապատասխան հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգմանը։
2.2. Բաժին-տեսչությունն իր խնդիրներին համապատասխան կատարում է հետևյալ գործառույթները. Մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկում է. ա/ հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ. բ/ համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի իրականացման նկատմամբ. գ/պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու, հողերի պահանության միջոցառումների նկատմամբ դ/մարզի տարածքում հանրապետական և տարածքային նախագծերի իրականացման նկատմամբ. ե/համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող տարածքներում հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողաշինարարության, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ. զ/մարզի սահմանանիշերի պահպանման նկատմամբ։
2.3. Բաժին-տեսչությունը կանխարգելում, կասեցնում և մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերացնում է ապօրինի հողօգտագործումը մարզի համայնքների սահմաններից դուրս գտնվող տարածքներում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։
2.4. Առաջարկություն է ներկայացնում համայնքների միջև ծագող հողային վեճերի լուծման վերաբերյալ։
2.5. Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերում մարզպետարանի աշխատակազմի լիազորագրով իրականացնում է պատվիրատուի գործառույթներ։
2.6. Օրենսդրությամբ սահմանված կարոգվ կազմում է մարզի հողային հաշվեկշիռը։
2.7. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով մարզպետին է ներկայացնում մարզի հողերի օգտագործման սխեմաները՝ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։
2.8. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով մարզպետին է ներկայացնում հողի և ամրակցված գույքի սեփականատերերի և /կամ/ հողօգտագործողների հետ՝ մարզի տարածքում մարզային ենթակայության օբյեկտների կառւոցման համար համապատասան հողի և ամրակցված գույքի օգտագործման և դրանց հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ պայմանագրերի նախագծերը։
2.9. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով մարզպետին է ներկայացնում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողատարածքների մրցութային կարգով վարձակալական հիմունքներով տնօրինելու վերաբերյալ պայմանագրերի փաթեթները։
3. Բաժին-տեսչության կառուցվածքը և աշխատանքի կազմակերպումը
3.1. Բաժին-տեսչության կանոնադրությունը հաստատում է Արմավիրի մարզպետը։
3.2. Բաժին-տեսչության գործունեությունն իրականացվում է աշխատանքային ծրագրերին համապատասխան, որոնք կազմվում են տարվա համար՝ ըստ եռամսյակների։
3.3. Բաժին-տեսչության աշխատանքային ծրագիրը հաստատում և փոփոխում է մարզպետը։
3.4. Բաժին-տեսչության պետը, ինչպես նաև մյուս աշխատակիցները օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի են նշանակվում և ազատվում մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից։
3.5. Բաժին-տեսչության պետը բաշխում է աշխատողների ֆունկցիոնալ պարտականությունները, աշխատակիցներին ներկայացնում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության։
3.6. Բաժին-տեսչության իրավասությանը վերաբերող հարցերով ապահովվում է մարզպետի որոշումների կատարումը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում բաժին-տեսչությանը վերաբերող հարցերով որոշումների նախագծերը՝ մարզպետի հաստատմանը ներկայացնելու համար։
4. Բաժին-տեսչության գործունեության դադարեցումը
4.1. Բաժին-տեսչության գործունեության դադարեցումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ և մարզպետարանի կանոնադրությամբ սահմանված կարգով։