Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժին

Ներքին աուդիտի բաժնի պետ` Արայիկ Հակոբյան

(0237) 6-37-16, 5-08-08 /+374 237/ 2 42 62   էլ. փոստ

                       

                            ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի
ներքին աուդիտի բաժնի


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի /այսուհետ` Մարզպետարան/ աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ ներքին աուդիտի բաժինը /այսուհետ` Բաժին/ կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Մարզպետարանի և սույն կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի /այսուհետ` Մարզպետ/ որոշումներով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան աշխատակազմի ղեկավարի /այսուհետ` Աշխատակազմի ղեկավար/ հրամաններով, Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտորների վարքագծի կանոններով:
3. Բաժինն իրականացնում է <<Ներքին աուդիտի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտներով նախատեսված լիազորություններ:

2. ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. Բաժնի հիմնական խնդիրն է ապահովել հանրային հատվածի ներքին աուդիտի համակարգում Մարզպետարանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված` անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործառույթի կատարման կազմակերպումը, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը:

3. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
1. Բաժնի աշխատանքները ղեկավարում է Բաժնի պետը:
2. Ներքին աուդիտի Բաժնի պետին և աշխատակիցներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Աշխատակազմի ղեկավարը:
3. Բաժնի պետը կատարում է Մարզպետի կողմից տրված հանձնարարականները և կատարման մասին զեկուցում վերջինիս:
4. Բաժնի պետը քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով կատարում է Աշխատակազմի ղեկավարի կողմից տրված հանձնարարականները և կատարման մասին զեկուցում վերջինիս:
5. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
6. Բաժնի պետը կազմակերպում է ներքին աուդիտի որակի երաշխավորության և բարելավման ծրագրի իրականացումը:
7. Բաժնի պետն իրավունք ունի դիտորդի կարգավիճակով մասնակցել մարզխորհրդի նիստերին, Մարզպետի կարգադրությամբ նաև այլ հանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերին (խորհրդակցական ձայնի իրավունքով), վերջիններից պահանջելով քննարկվելիք նյութերին առնչվող տեղեկատվություն և փաստաթղթեր:
8. Բաժնի աշխատակիցները չեն կարող իրականացնել կազմակերպության կառավարման որևէ գործառույթ: Բաժնի պետը և աշխատակիցները, բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից, Մարզպետարանում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունեն:
9. Բաժնի աշխատակիցները աուդիտի իրականացման ընթացքում իրավունք ունեն մուտք գործել աուդիտի ենթակա ստորաբաժանման տարածք, ինչպես նաև այլ տարածքներ, որտեղ պահպանվում են փաստաթղթեր (արխիվ), կանխիկ դրամ և այլ արժեքներ (դրամապահոց), տվյալների համակարգչային մշակումներ (սերվերային սենյակ) և մեքենայական կրիչներ՝ նյութական պատասխանատու անձանց, ստարաբաժանման ղեկավարի կամ նրա հանձնարարությամբ պարտադիր ուղեկցությամբ:
10. Բաժինն, իր լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից ելնելով, իրավունք ունի Մարզպետարանի համակարգի կազմակերպություններից, հիմնարկներից, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանումներ և բացատրություններ: Անհրաժեշտության դեպքում գրավոր հարցման միջոցով երրորդ անձանցից ստանալ տեղեկություններ Բաժնի խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով:
11. Բաժինն աուդիտի առաջադրանքի իրականացման ապահովման նպատակով Մարզպետի թույլտվությամբ կարող է ներգրավել այլ ստորաբաժանումների մասնագետներին: Նեղ մասնագիտական ոլորտներում իրականացվող աուդիտի կամ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար ներգրավել արտաքին փորձագետներ:
12. Բաժնի կողմից պատրաստված ներքին գրությունները ստորագրվում են Բաժնի պետի, նրա բացակայության դեպքում`Բաժնի գլխավոր մասնագետներից մեկի կողմից:
13. Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ստանդարտների, ներքին աուդիտորների վարքագծի կանոնների և անկախության, օբյեկտիվության, կարողունակության, անկողմնակալության, գաղտնիության սկզբունքների համաձայն:


4. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

1. Բաժինն իր խնդիրներին համապատասխան և վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է հետևյալ գործառույթները.
1) կազմակերպում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների ներքին աուդիտի աշխատանքները .
2) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի կանոնակարգերին, և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
3) պատրաստում և Մարզպետին ներկայացնում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը.
4) կազմում և Մարզպետին ներկայացնում է ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը
5) հաշվետվություններ է ներկայացնում Մարզպետին աուդիտի արդյունքների և արձանագրված խնդիրների, մարզպետարանի և ենթակա կազմակերպությունների գործունեությունը բարելավելու նպատակով ձեռնարկված գործողությունների, ներքին աուդիտի տարեկան գործունեության ծրագրերի իրականացման վերաբերյալ.
6) Բաժինն իրականացնում է Մարզպետարանի գործառույթների ռիսկերի բացահայտում և գնահատում.
7) Մարզպետի հանձնարարությամբ կասկածելի, ոչ ստանդարտ, ոչ նորմալ, սխալ, չարաշահումներ պարունակող գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքների իրականացում.
8) խորհրդատվական առաջադրանքներն իրականացնելիս առաջարկությունների և խորհուրդների տրամադրում խորհրդատվության արդյունքների սպառող միավորին.
9) Մարզպետարանի ֆինանսական տեղեկատվության հուսալիության, ակտիվների առկայության և ապահովության ստուգում.
10) ֆինանսական և գործառնական տեղեկատվության հուսալիության, հավաստիության և ամբողջականության գնահատում.
11) ֆինանսական և հաշվապահական գործառնությունների օգտավետության ու արդյունավետության գնահատում.
12) Հայաստանի Հանրապետության օրենքներով, Մարզպետարանի իրավական ակտերով, ներքին աուդիտի իրականացման ստանդարտներով սահմանված, ինչպես նաև Մարզպետի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում:

5. ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ,
ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Բաժնի կանոնադրությունը հաստատում, փոփոխում և ուժը կորցրած է ճանաչում Մարզպետը:
2. Բաժինը կազմավորում, վերակազմակերպում և նրա գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Բաժնի գործունեությունն իրականացվում է աշխատանքային ծրագրերին համապատասխան, որոնք կազմում են տարվա համար ըստ կիսամյակների:
4. Բաժնի աշխատանքային ծրագիրը հաստատում և փոփոխում է Մարզպետը:
5. Բաժինն իր գործունեությունն իրականացնում է Աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով:
6. Բաժնի գործունեությունը կառավարում է Մարզպետը:
7. Բաժնի գործունեությունը համակարգում և վերահսկում է Աշխատակազմի ղեկավարը:
8. Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Բաժնի պետը:
9. Բաժնի պետը և աշխատողները համարվում են քաղաքացիական ծառայողներ:
10. Բաժնի պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի հետ կապված դրույթները սահմանվում են նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 16:52:44