Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղերի համար նախատեսվող մրցույթների հայտարարություններ

 

Հարգելի քաղաքացի,

Այս բաժնում տեղադրվում են ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմում առկա թափուր եւ ժամանակավոր թափուր, ինչպես նաեւ ՀՀ Արմավիրի մարզի համայնքների աշխատակազմերում առկա համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների վերաբերյալ հայտարարությունները:

Թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անդյունքների վերաբերյալ կարող եք տեղեկանալ նույն բաժնի «Հայտարարված մրցույթների արդունքներ» ենթաբաժնից:

Հայտարարվում է մրցույթ` Արմավիրի մարզի «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի «Հայոց եկեղեցու պատմություն » և « Պատմություն » առրկանների մեկ ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցելու համար մրցույթային հանձնաժողովին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է(Ձև 1),
2.Բարձրագույն մանկավարժական որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ),կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
3.Անձնագրի պատճեն,
4.Ինքնակենսագրություն(Ձև 4),
5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջներին բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները,
6.Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7.Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են առաջին հայտարարության հրապարակման օրվանից մինչև երկրորդ հայտարարության հրապարակման երեսուներորդ օրը ներառյալ:
Մրցույթն անցկացվելու է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել`(0231)6-01-38 կամ`093 917 555` ամեն օր բացի կիրակի օրերից, ժամը 10.00 –ից 15.00 –ը:
 

Հայտարարված է` 08.09.2011

Վերջին ժամկետը` 30.09.2011

Հասցե` ք. Արմավիր, Աբովյան 71



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-13 18:14:32