Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արմավիր քաղաքային համայնք (բնակչության թիվը` 37053)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը- Արմավիր
Համայնքի պատմական անվանումները – Սարդարաբադ, Սարդարապատ, Հոկտեմբերյան
Համայնքի հիմնադրման ժամանակշրջանը – 1931թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը –գ. Նորապատ, գ. Նորավան, գ. Մայիսյան, գ. Լուկաշին
Համայնքի մակերեսը – 2181,99 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 48,0 կմ
Բնակչության թիվը – 37053
Բնակչության կազմը – հայեր, ռուսներ, քրդեր, եզդիներ, ասորիներ
Տնային տնտեսությունների թիվը – 8000
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ –նախադպրոցական, միջնակարգ, միջին մասնագիտական հաստատություններ
Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն
Մարզական հաստատություններ – սպորտ դպրոց
Արտադրական ձեռնարկություններ – Հաստոցաշինական, կոնյակի, գինու, պահածոների ապակե տարաների, հացի, վերմուտի, ֆուրնիտուրայի, ռելեի, գազմաշի, կաթի գործարաններ, կահույքի արտադրամաս
Բնակչության հիմնական զբաղմունքը – Սպասարկում, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տրանսպորտ եւ կապ, տեղական ինքնակառավարման մարմիններ
Հոգևոր կառույցներ – սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի

***
Քաղաքային համայնք Արմավիրի մարզում։ Արմավիր քաղաքի մարզկենտրոնը։ Արմավիրը Հայաստանի առավել երիտասարդ քաղաքներից է, նախկինում եղել է Հոկտեմբերյանի շրջանի կենտրոնը, ապա 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո հանդիսանում է Արմավիրի մարզկենտրոնը։ Հանդիսանում է տրանսպորտային հանգույց։
Երևան քաղաքից գտնվում է 47-48կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Սարդարաբատ, Սարդարապատ, Հոկտեմբերյան անվանումները։ Սարդարապատը Հոկտեմբերյան է վերանվանվել 1935 թ-ին ի պատիվ Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխության, իսկ 1990 թ-ից վերանվանվել է Արմավիր։
Այստեղ Երևանի խաները կառուցել են մի բերդ և այն կոչել Սարդարապատ, վերջինս հանդիսացել է Երևանի խանության Սարդարապատի մահալի գլխավոր ամրոցը և կենտրոնը։ Սա եղել է խանության կենտրոն Երևանից հետո երկրորդ ամուր բերդը։ Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրվելուց հետո 1827 թ-ի ամռանը ռուսական զորքերը գրավել են այն և բերդը վերացվել է։
Քաղաքը տեղադրված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 860մ բարձրության վրա։ Մինչև Արևելյան Հայաստանի Պարսկական տիրապետությունից դուրս գալը մարզի տրածքում բնակվել են մեծ քանակությամբ թուրքեր և պարսիկներ, որոնք 1827 թ-ին հեռացել են այստեղից։ 1828-1829 թթ այստեղ վերաբնակեցվել են Արևմտյան հայաստանից և Պարսկահայստանից գաղթած բնակիչներով։ Քաղաքն ունի զարգացած արդյունաբերություն։ Արդյունաբերության մեջ հատկապես մեծ տեսակարար կշիռ ունեն ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։ Կան մի շարք պահածոների, գինու, կոնյակի գործարաններ։ Ունի խորդենու վերամշակման գործարան, միակը ամբողջ Հայաստանում։ 1966 թ-ից գործում է կոնյակի գործարանը։ Արտադրվում են նաև Վերմուտ տեսակի գինիներ։ Ունի նաև կարի արտադրամաս։ Ծանր արդյունաբերությունից զարգացած է շինանյութերի արտադրությունը։
Հողային ֆոնդի մոտ 75% օգտագործվում է որպես բնակավայրի հողեր, որի կեսը տնամերձ հողերն են։ Դրանք հանդիսանում են բանջարանոցներ և պտղատու, խաղողի այգիներ։ Զբաղվում են տեխնիկական մշակաբույս հանդիսացող խորդենու վերամշակմամբ, որից ստանում են եթերայուղեր։ 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 12:20:10