Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արմավիրի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքի հարգելի այցելուներ, «Համայնքներ» բաժինն այժմ գտնվում է վերազինման փուլում, որի պատճառով առանձին բաժիններում առկա տեղեկատվությունը ժամանակավորապես անհասանելի կամ ոչ ամբողջական կարող է լինել:

 

Արմավիր

Արմավիր բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով։

Արմավիր համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝

  1. Այգեվան գյուղ
  2. Արաքս գյուղ
  3. Լենուղի գյուղ
  4. Լուկաշին գյուղ
  5. Խանջյան գյուղ
  6. Հացիկ գյուղ
  7. Մայիսյան գյուղ
  8. Մյասնիկյան գյուղ
  9. Նորավան գյուղ
  10. Սարդարապատ գյուղ

Բնակչության ընդհանուր թիվ՝ 64211

Հեռախոսահամար՝ 0237 2 36 54

Էլ․ հասցե ՝ armavir.armavir@mta.gov.am

Համայնքային կայք` armavircity.am

Փոստային ինդեքս ՝ 0901

Համայնքի մասին պատմող  տեղեկություն

Արմավիրը զարգացած ենթակառուցվածքներով, բարենպաստ կլիմայով քաղաք է, որը հանդիսանում է գյուղատնտեսական մարզ Արմավիրի վարչական կենտրոնը: Բնակչությունը կազմում է 38495 մարդ։ Քաղաքում հաշվառում ունեն նաև ռուսներ, քրդեր, եզդիներ և ասորիներ։

Արմավիրը՝ որպես բնակավայր, հիմնադրվել է 1931 թվականի հունիսի 26-ին. ըստ պատմական տվյալների և գտածոների այս տարածաշրջանում մ.թ.ա. մոտ 776 թվականին, Արգիշտի Առաջին թագավորը կառուցել է բերդ և իր անունով այն կոչել Արգիշտիխինիլի, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08