Համայնքներ
Համայնքի ղեկավար
Արմավիրի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքի հարգելի այցելուներ, «Համայնքներ» բաժինն այժմ գտնվում է վերազինման փուլում, որի պատճառով առանձին բաժիններում առկա տեղեկատվությունը ժամանակավորապես անհասանելի կամ ոչ ամբողջական կարող է լինել:
Արաքս

Համայնքի ղեկավար` Ղազար Ղազարյան
Ծնվել է 1968 թ.-ի հունվարի 3-ին՝ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։
Կրթություն
1984թ. -ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։
1984-1990թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում։
2008-2013թթ. սովորել և ավարտել է Երևանի Ֆինանսաբանկային և բորսայական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ հեռակա ուսուցմամբ։
Աշխատանքային գործունեություն
1994-2005 թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ:
2005-2008 թթ. աշխատել է Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի ղեկավարի տեղակալ։
2008-2021 թթ. Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի ղեկավար։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
1986-1988 թթ. ծառայել է Խորհրդային Միության բանակում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: