Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

27.08.2010

 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, հանձնաժողովի աշխատանքային խումբը եւ Եվրամիության անդամ երկրներից Հայաստան ժամանած միջազգային փորձագետներն այօր այցելեցին Արմավիրի մարզ, հանդիպեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետերի եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, որին հաջորդեց նույն հանձնաժողովի մոնիտորինգի խմբի այցն Արմավիր քաղաքի խոշոր առեւտրի կետեր` համապատասխան դիտարկում իրականացնելու եւ պարզելու, թե որքանով են վաճառվող ապրանքները համապատասխանում ոլորտը կարգավորող օրենքի պահանջներին:

Ողջունելով ներկաներին եւ կարեւորելով նմանատիպ այցերի եւ հանդիպումների անցկացումը` Ա. Շաբոյանը նշեց, որ դրանք շարունակական են լինելու եւ միտված են Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանը, որի իրականացմանը գործուն աջակցություն է ցուցաբերում ԵՄ Թվինինգ ծրագրը: Նա միաժամանակ նշեց, որ իրենք ի զորու չեն լուծել մրցակցային խնդիրներն առանց հասարակության օժանդակության եւ պատկան մարմինների հետ համագործակցված աշխատանքի:

Մարզպետ Ա. Ղահրամանյանը ողջունեց նախաձեռնությունը եւ նշեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցելու ոլորտում իրականացվող բարեփոխումներին եւ հավելեց, որ նման հանդիպումները միայն դրական ազդեցություն կունենան հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու գործում:

Հանդիպման ընթացքում Թվինինգ ծրագրի փորձագետներ Ուվե Վիսֆորթը եւ Յուլիա Քլայնեն ներկայացրեցին <<Պետական օժանադակության չափանիշները>> եւ <<Պետական օժանդակությունը` վարկերի տեսքով>> թեմաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28