Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ծածկած լողավազանում, կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառումն անցկացվել է 2 տարիքային խմբերով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-6-րդ և 7-12-րդ դասարանների աշակերտներից կազմված մարզերի հավաքական թիմերի միջև։ Արմավիրի մարզը ներկայացրել են երկու տարիքային խմբերի հավաքական թիմերը, որոնց յուրաքանչյուրում ընդգրկված են եղել 4 տղա և 4...
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը համայնքների ղեկավարների հետ անցկացրել է խորհրդակցություն` մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը քննարկելու նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են համայնքների ղեկավարների տեղակալները, սուբվենցիոն ծրագրերի պատասխանատուները, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվել են մարզում արդեն իրականացված, ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում...

Արմավիրի մարզում պաշտոնապես բացվեց ՍԱԿ Սրտաբանության կենտրոնը 22.11.2025
Միջոցառմանը մասնակցեցին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, կենտրոնի հիմնադիր տնօրեն Արտակ Մանուկյանը, Նորք Մարաշ ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը, ոլորտի մասնագետներ և հյուրեր։ Միջոցառման ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՍԱԿ Սրտաբանության կենտրոնի և Նորք Մարաշ ԲԿ-ի միջև՝ միավորելով ուժերը ժամանակակից ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ մոտեցումների ներդրման հնարավորության համար։ Մարզպետը շրջեց նորաբաց կենտրոնով, ծանոթացավ շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։...
Շտաբային ուսումնավարժության ղեկավար կազմում ընդգրկված էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գևորգ Հակոբյանը։ Ուսումնական նպատակներն էին՝ 1. Ստուգել ուսումնավարժությունում ընդգրկված մասնակիցների պատրաստությունը արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում բնակչության և տարածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ։ 2. Կատարելագործել...

Հացիկում մեկնարկեց նոր մանկապարտեզի շենքի կառուցման շինարարական աշխատանքները։ 21.11.2025
Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ բնակավայրում տեղի ունեցավ մանկապարտեզի շենքի կառուցման հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկեց տեր Սարգիս քահանա Խլղաթյանի օրհնությամբ և տերունական աղոթքով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Հացիկի վարչական ղեկավար Արթուր Եղիազարյանը, համայնքի ավագանու անդամներ, Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև բազմաթիվ բնակիչներ ու հյուրեր։...

Տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը 20.11.2025
Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին շուրջ 196 մլն 351 հազար 300 ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝ Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի Սարյան–Բաղրամյան Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ։ Ասֆալտապատվել է 980 մ երկարությամբ ճանապարհ։ Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի...


