Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ <<ՀՋԿ>> ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ

04.03.2011

Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին: Հանդիպմանը ներկա էին նաեւ մարզի 27 համայնքի ղեկավարներ:

Նշենք, որ Արմավիրի մարզի 26 գյուղական համայնքի /Վաղարշապատի տարածաշրջան/ եւ էջմիածին քաղաքի խմելու ջրի եւ կոյուղու համակարգը գտնվում է ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի ենթակայության ներքո, եւ այսօր այդ համայնքները եւ Էջմիածին քաղաքը զրկված են նորմալ ջրամատակարարումից` ջրագծերի քայքայվածության պատճառով:

Մարզպետը Պ. Լորենին ներկայացրեց ջրամատակարարման համակարգում առկա հիմնախնդիրները եւ ընդգծեց, որ դրանց լուծումն արդեն օրհասական է դարձել:

Անդրադառնալով մարզում առկա հիմնախնդիրներին` Պ. Լորենը նշեց, որ ընկերությունը Հայաստանում ջրամատակարարման բարելավման նպատակով առաջիկա 5 տարում նախատեսում է շուրջ 100 մլն դոլարի ներդրում, որից 7 մլն-ը Արմավիրի մարզում: Սակայն մինչ այդ ընկերությունն ի զորու է իրականացնել միայն վթարների վերացման եւ մասնակի նորոգման աշխատանքներ:

Նշենք նաեւ, որ 27 համայնքի ջրամատակարարման որոշակի բարելավման նպատակով համայնքների ղեկավարներն առաջարկեցին ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի հետ համատեղ տարվա ընթացքում իրականացնել մայր ջրագծերի վերանորոգման աշխատանքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:23:57