Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

21-Ը ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ԱՐՄԱՎԻՐ

20.09.2011

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում կզմակերպվել եւ անցկացվել է <<Մենք ենք տերը մեր անկախության>> թեմայով շարադրության մրցույթը: Մրցույթում լավագույն շարադրությունների հեղինակներ ճանաչված Անի Դավթյանը /Վաղարշապատի թիվ 1 դպրոց/ եւ Հմայակ Ավետիսյանը /Ներսիսյան թիվ 6 դպրոց/ ներկայացվել են ՀՀ նախագահի խրախուսանքին:

Նշենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում վերջին երկու շաբաթների ընթացում մարզի գրեթե բոլոր համայնքներում եւ կրթօջախներում կազմակերպվել են տարաբնույթ հոբելյանական ձեռնարկներ:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի մարզային միջոցառումների ծրագրի եզրափակումը տեղի կունենա վաղը` մարզկենտրոն Արմավիրում.

16.30 - պսակադրություն Արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանին:

17.00 - Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը, ներկայությամբ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախագահի, Արմավիրի թեմի առաջնորդի, Հանրապետական գործադիր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների, կրթական հաստատությունների տնօրենների, Հայրենական պատերազմի վետերանների, Արցախյան հերոսամարտի մասնակիցների, արվեստի գործիչների եւ երիտասարդական ակտիվի, տոնական միջոցառման բացման խոսքով հանդես կգա ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

17.30 - ելույթ կունենա ՀՀ Աազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը: ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի նախագահի ելույթին կհաջորդի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի զեկույցը` մարզի` վերջին 20 տարիների գոյության ընթացքի վերաբերյալ :

Այնուհետ տեղի կունենա պարգեւատրումների, հրամանագրերի եւ որոշումների ընթերցում, պարգեւների հանձնում, որից հետո ելույթի խոսքով հանդես կգան հանդիսավոր նիստի մի շարք մասնակիցներ:

19.00 - տոնական համերգ, որը կեզրափակվի հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50