Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Խորոնքի միջնակարգ դպրոցում պաշտոնապես բացվել էր «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը 16.05.2025
Մայիսի 16-ին Արաքս համայնքի Խորոնքի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր։ Իրականացել էր դպրոցի սաների երկար սպասված երազանքը․ դպրոցում պաշտոնապես բացվել էր «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը։ Միջոցառմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, ինչպես նաև...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ 16.05.2025
Սիրելի՛ ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ։ Այս օրը բացառիկ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերն ու նշանակությունը մեր հասարակության կյանքում՝ որպես փոփոխության շարժիչ ուժ, նորարար մտածողության կրողներ և ապագայի կերտողներ։ Ձեր ձայնը, ներգրավվածությունն ու երազանքները կարող են ձևավորել արդար, ներառող և կայուն մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը զգում է իր արժեքն ու պատկանելությունը։ Օգտվե՛ք կրթության շարունակականության և որակյալ գիտելիքներ...

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ/ՓԳՀ/UNHCR) աշխատակիցներ Շրուտի Պրասադին և Սահականուշ Եղիազարյանին: Փոխմարզպետը ողջունել է հյուրերին` շնորհակալություն հայտնելով ՄԱԿ ՓԳՀ-ին Արմավիրի մարզում բազմաբնույթ ծրագրեր իրականացնելու համար` ընդգծելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվող աջակցության կարևորությունը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ ՄԱԿ...

Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր 15.05.2025
Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր՝ ընդգծելու ընտանիքի դերը յուրաքանչյուր անհատի, համայնքի և հասարակության կայուն զարգացման գործում։ Ընտանիքը մեր կյանքի հենասյունն է, որտեղ սերմանվում են սեր, վստահություն, համերաշխություն և բարոյական արժեքներ։ Մաղթում ենք, որ յուրաքանչյուր ընտանիքում թևածի խաղաղությունը, սերը և համերաշխությունը։

Հերթական համայնքային այցի շրջանակում Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիր համայնքի Նորավան և Լենուղի բնակավայրերում կառուցվող նորակառույց մանկապարտեզների շինհրապարակներ։ Այցի ընթացքում մարզպետը համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ տեղում դիտարկել է Քաղաքաշինության կոմիտեի պատվերով և ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվող «մոդուլային» տիպի, 144 երեխայի համար նախատեսված...

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։ Մարզպետը շրջել է դպրոցում, այցելել մի շարք դասասենյակներ, զրուցել դպրոցի ղեկավար կազմի, մանկավարժների և աշակերտների հետ, տեղում գնահատել նաև շենքային պայմանները։ Մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրենության հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին օրերին հասարակական լայն արձագանք ստացած միջադեպը։ Մարզի ղեկավարը...