Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Արմավիրի մարզի հանձնաժողովի հայտարարությունը
26.10.2011
ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Արմավիրի մարզի հանձնաժողովը դիմում է Արմավիրի մարզի բոլոր այն բնակիչներին, որոնց սույն թվականի հոկտեմբերի 12-21-ը մարդահամարի նպատակով հաշվարարներ չեն այցելել, խնդրանքով այդ մասին մինչ սույն թվականի հոկտեմբերի 31-ը տեղեկացնել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության /ՀՀ ԱՎԾ / Արմավիրի մարզային գործակալությությանը` ք. Արմավիր, Չարենցի 24:
Հեռախոսահամարներ` /+374 237/ 2 09 39; 2 01 16; 2 61 22
կամ ՀՀ ԱՎԾ մարդահամարի վարչությանը` ք. Երևան,
Հակոբ Հակոբյան 3
Հեռախոսահամարներ` /+374 10/22 91 65; 22 91 34; 22 91 49