Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՈՒՆԻՍԻ 14-Ը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է 06.06.2025
Սիրելի՛ համաքաղաքացիներ, 2025 թվականի հունիսի 14-ին ողջ աշխարհում նշվելու է Արյունատվության միջազգային օրը։ Այդ օրը հնարավորություն ունեք դառնալու արյան դոնոր՝ մասնակցելով արյունատվության միջոցառմանը, որը կկազմակերպվի Արմավիրի բժշկական կենտրոնում։ Վայրը՝ ք. Արմավիր, Շահումյան փ. 3 Ամսաթիվը՝ 2025 թ. հունիսի14 Ժամը՝ սկսած 10:00-ից Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք: Սա ամենամեծ մարդասիրական նվերն է, որ կարող ենք տալ։ Հրավերում ենք ձեզ միանալ այս...

ջմիածին քաղաքում շարունակում է գործել մաթեմատիկայի օլիմպիական խմբակը 06.06.2025
Էջմիածին քաղաքում շարունակում է գործել մաթեմատիկայի օլիմպիական խմբակը, որն ապացուցում է՝ որակյալ կրթությունը կարող է սկսվել ներշնչանքից և վերածվել իրական հաջողությունների։ Ավելի քան 40 աշակերտ՝ Էջմիածնի և հարակից բնակավայրերի 17 դպրոցներից, շաբաթը երկու անգամ հավաքվում են ոչ թե դասական դասասենյակներում՝ գնահատական ստանալու համար, այլ մեկ հարկի տակ՝ մտածելու, բացահայտելու և լուծելու։ Այստեղ մաթեմատիկան պարզապես առարկա չէ, այլ տրամաբանական մարտահրավեր, որը զարգացնում է մտածողությունը,...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 05.06.2025
Սույն թվականի հունիսի 10-ին՝ ժամը 14.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով` http://armavir.mtad.am/files/docs/84916.pdf

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանին հյուրընկալել է Արմավիրի մարզպետը 04.06.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը այսօր ընդունել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության «Նժույգ թափեր» վարժության չեմպիոն Համլետ Մանուկյանին և նրա մարզչին՝ Հայկ Նազարյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզիկի հայրը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Մեխակյանը շնորհակալություն է հայտնել Համլետ Մանուկյանին՝ միջազգային մրցաշարերում Հայաստանի պատիվը բարձր պահելու, ինչպես նաև սպորտում տպավորիչ...

Հրավիրում ենք մասնակցելու հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին 03.06.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին: Այս կապակցությամբ 2025 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք: Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հունիսի 2-ին Գորիսում ներկա է գտնվել Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին, որը մեկնարկել է «Ինչպի՞սին է ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական հարաբերություններում» խորագրով լիագումար նիստով։ Համաժողովը միավորել էր Հայաստանի և Ֆրանսիայի տարբեր համայնքների ներկայացուցիչների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, ինչպես նաև միջազգային...