Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց մարզի հրատապ խնդիրների լուծման երկրորդ ծրագիրը

14.11.2011

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հանդիպեց մարզի զանգվածային լրատվության միջոցների /ԶԼՄ/ ներկայացուցիչների հետ` նրանց ներկայացնելու մարզի հրատապ խնդիրների լուծման 2-րդ ծրագիրը: Հանդիպման սկզբում մարզպետը նախ ամփոփ տեղեկություն ներկայացրեց մարզի հրատապ խնդիրների լուծման 1-ին ծրագրի արդյունքների վերաբերյալ, ապա անդրադարձավ 2-րդ ծրագրով պետական բյուջեի պահուստային ֆոնդից մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրերի համար հատկացված 1մլրդ 230 մլն դրամի շրջանակներում նախատեսվող աշխատանքներին` հիշեցնելով, որ ընթացիկ տարում յուրաքանչյուր ծրագրի համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից մարզերին հատկացվել է 10-ական մլրդ դրամ:

Նշվեց, որ շենքերի և շինությունների շինարարության համար հատկացված 85 մլն դրամի շրջանակներում Երասխահուն համայնքում կառուցվելու է ներքին ջրամատակարարման ցանց, Արմավիրի 107-108 թաղամասերում` գազամատակարարման համակարգ և նոր ուսումնական մասնաշենք` Արտիմետի միջնակարգ դպրոցին կից:

Իսկ շենք- շինությունների կապիտալ վերանորոգման նպատակով հատկացված 709 մլն. 483 հազ. դամն օգտագործվելու է Բերքաշատի, Ծիածանի, Հայթաղի, Նալբանդյանի, Լուկաշինի և քաղաք Արմավիր թիվ 5 միջնակարգ դպրոցների հիմնանորոգման, Արմավիր, Վաղարշապատ և Մեծամոր քաղաքներիի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման, քաղաք Արմավիրի թիվ 9-ը, 10-ը և Դաշտի միջնակարգ դպրոցների մասնակի վերանորոգման և Արազափի, Ջրառատի, Առատաշենի միջնակարգ դպրոցների լոկալ ջեռուցման համակարգի վերանորոգման համար:

Ինչպես արդեն տեղեկացվել է, այս ծրագրով 125 մլն դրամ հատկացվել է Ոսկեհատ համայնքի մաշտոցի թաղամասի թիվ 31 բազմաբնակարան շենքի ընտանիքներին` բնակարանների /բնակելի տների/ ձեռքբերման համար:

Շուրջ 221 մլն դրամ էլ տրամադրվել է մարզի չորս ջրօգտագործող ընկերություններին` կարկտահարությունից տուժած 13 համայնքի /Արաքս, Արևիկ, Բաբմակաշատ, Լենուղի, Հացիկ, Սարդարապատ, Այգևան, Մրգաշատ, Ալաշկերտ, Արտամետ, Արևադաշտ, Հուշակերտ, Տալվորիկ/ ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման նպատակով: Եւս 50 մլն 500 հազ. դրամ էլ հատկացվել է այդ համայնքների հողի հարկի 50 տոկոսի փոխհատուցման համար:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տեղեկացմամբ` գրեթե ավարտված են բոլոր նախագծային աշխատանքները, և մոտ օրերս կմեկնարկի պայմանագրերի կնքման գործընթացը` համապատասխան հաստատություններում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով:

Հանդիպմանը մարզպետը պատասխանեց նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:25:09