Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծ հանդիսությամբ նշվեց Եռատոնը

09.05.2012

Մայիսի 9-ը արդեն 20-րդ հոբելյանական տարին է, ինչ Եռատոն է դարձել հայ ժողովրդի համար, քանզի այս օրը հայությունը տոնում է ոչ միայն Հաղթանակի և խաղաղության տոնը, այլև Շուշիի հերոսական ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման տոնական օրերը:

Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ այսօր մարզային տարբեր կառույցների պատասխանատուները, աշխատակիցները, դպրոցականներն ու արմավիրցիների ստվար զանգվածը քաղաքային հրապարակից հանդիսավոր քայլերթով շարժվեցին դեպի Արցախյան հերոսամարտում զոհվածների և անհայտ կորածների հիշատակը հավերժացնող հուշարձան-հուշապուրակ և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշրձանին: Այնուհետև քաղաքային զբոսայգում, նույն հադիսավորությամբ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանին:

Օրվա առթիվ քաղաքային զբոսայգում պարային կատարումներով հանդես եկան Արմավիրի մշակույթի տան սաները, հնչեցին նաև օրվա խորհուրդը լրացնող երգեր` անհատ կատարողների կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15