Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծ հանդիսությամբ նշվեց Եռատոնը
09.05.2012
Մայիսի 9-ը արդեն 20-րդ հոբելյանական տարին է, ինչ Եռատոն է դարձել հայ ժողովրդի համար, քանզի այս օրը հայությունը տոնում է ոչ միայն Հաղթանակի և խաղաղության տոնը, այլև Շուշիի հերոսական ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման տոնական օրերը:
Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ այսօր մարզային տարբեր կառույցների պատասխանատուները, աշխատակիցները, դպրոցականներն ու արմավիրցիների ստվար զանգվածը քաղաքային հրապարակից հանդիսավոր քայլերթով շարժվեցին դեպի Արցախյան հերոսամարտում զոհվածների և անհայտ կորածների հիշատակը հավերժացնող հուշարձան-հուշապուրակ և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշրձանին: Այնուհետև քաղաքային զբոսայգում, նույն հադիսավորությամբ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանին:
Օրվա առթիվ քաղաքային զբոսայգում պարային կատարումներով հանդես եկան Արմավիրի մշակույթի տան սաները, հնչեցին նաև օրվա խորհուրդը լրացնող երգեր` անհատ կատարողների կողմից: