Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղահրամանյանն այցելեց մարզում խաղողի մշակությամբ հայտնի Չ. Մուրադյանի այգեգործական տնտեսություն

10.10.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Արևիկ համայնքում տասնյակ տարիներ խաղողի մշակությամբ զբաղվող և մարզում հայտնի խաղողագործ Չկալով Մուրադյանի այգեգործական տնտեսություն, ուր արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսվել է խաղողի բերքահավաքը: Արևիկ համայնքի ղեկավարի և այգետիրոջ ուղեկցությամբ մարզպետը շրջեց տնտեսության տարածքում, հետևեց բերքահավաքի ընթացքին, հետաքրքրվեց գործընթացին մասնակցող աշխատողների աշխատանքային պայմաններով, սպասվող բերքի ծավալով և  իրացմամբ:

Չկալով Մուրադյանի տեղեկացմամբ` այգում մշակվում է խաղողի երկու տեսակ` Շահումյան և Կարմիր երևանյան, իսկ այգին զբաղեցնում է չորս հեկտար հողատարածք: Այգետիրոջ խոսքով` մեկ  հեկտարից ստացվում է 50-60 տոննա խաղող, որն ամբողջությամբ իրացվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այգետերը գոհունակություն հայտնեց և ստացված բերքից, և իրացման հնարավորություններից ու արժեքից:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր գնահատեց Չկալով Մուրադյանի տարիների արդար աշխատանքը, որի բարիքներից այսօր օգտվում են ոչ միայն նրա ընտանիքի անդամները, այլև այն 150 աշխատակիցները, որոնք տարիներ շարունակ աշխատում են նրա տնտեսությունում` ստանալով բավականին բարձր աշխատավարձ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49