Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ՌԴ Սվերդլովսկ նահանգի կառավարության և Յարոսլավլի նահանգապետարանի պատվիրակներին

12.10.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած ՌԴ Սվերդլովսկ նահանգի փոխվարչապետ Վլադիմիր Վլասովին և Յարոսլավլի նահանգապետարանի աշխատակազմի արձանագրային վաչության պետ Յուլյա Վետոչկինային: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը:

Մարզպետը ողջունեց հյուրերին` ընդգծելով, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում արդեն երկրորդ անգամ կազմակերպվող համաժողովը հրաշալի առիթ է ընդլայնելու փոխգործակցությունը ՀՀ մարզերի և ՌԴ նահանգների միջև: Այդ համատեքստում նա անդրադարձավ ՀՀ Արմավիրի մարզի և ՌԴ Սվերդլովսկի և Յարոսլավլի նահանգների միջև վերջին տարիներին ձևավորված փոխհարաբերություններին և այժմ արդեն դրանց ընդլայնման հնարավորություններին`վստահություն հայտնելով, որ երկու նահանգների պատվիրակների այցը ևս նոր խթան կհաղորդի երկկողմ փոխգործակցության խորացմանը:

ՌԴ պատվիրակները, բարձր գնահատելով կողմերի միջև առկա փոխհարաբերությունները, պատրաստակամություն հայտնեցին նպաստելու դրանց ընդլայնմանն ու հետագա զարգացմանը:

Ապա զրուցակիցները խոսեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձան մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին:

Հանդիպման ավարտին ռուսաստանյան պատվիրակները մարզպետ Աշոտ Ղահրամանյանին փոխանցեցին իր գործընկերների հրավերները` ՌԴ Սվերդլովսկի և Յարոսլավլի նահանգներ այցելելու վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-20 18:30:11