Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հարցեր
29.11.2012
«Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը «Սեյվ դը չիլդրեն» (փրկենք մանուկներին) և «Ունիսոն» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների պատասխանատուներ, գործատուներ, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Արմավիրի մարզային հանձնաժողովի անդամներ:
Վերջիններիս ներկայացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքները պատկերող տեսանյութ, որի շուրջ էլ ծավալվեց օրակարգային հանդիսացող հարցի քննարկումը և կարևորվեց հաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու իրավունքն ու հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը:
Սույն քարոզարշավն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի շրջանակում: