Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները 30.05.2025
Հիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները՝ մոտ 4.1կմ ընդհանուր երկարությամբ (կմ0+000-կմ1+300, կմ3+000-կմ4+200 և կմ4+700-կմ6+200)։ Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Մրգաշատ, Ալաշկերտ, Արմավիր գյուղերով։ Կապալառու կազմակերպության կողմից տարբեր տեղամասերում իրականացվում են տարբեր բնույթի շինարարական աշխատանքներ։ Ասֆալտբետոնե ծածկը տեղադրված է։ Հիմնական աշխատանքները տարվում են Մրգաշատի կամրջի վրա։ Կամուրջը մինչ նորոգումը վթարային էր։...

Իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում։ Ըստ այդմ՝ Այսուհետ աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև այն վարկառուները, ովքեր ունեն անհուսալի վարկեր նաև լուծարվող կազմակերպություններում, Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում աշխատողները (ծառայողները)՝ սահմանված...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2025
Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ: Այս օրը մեր պատմության նշանավոր ու փառապանծ էջերից է` հայ ժողովրդի անկախության և պետականության վերականգնման խորհրդանիշը։ 1918 թվականի մայիսի 28-ին, Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերում տարած փայլուն հաղթանակներից հետո, հայ ժողովուրդը վերագտավ իր ինքնիշխանությունը և հռչակեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Այս հաղթանակներով հայ ժողովրդը վերահաստատեց ազատ ապրելու իր...

Կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլը 27.05.2025
43 դպրոցների աշակերտական թիմերի մասնակցությամբ կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլը։ Առաջնությունն անցկացվել է 2 տարիքային խմբերում՝ 7-9-րդ դասարաններ և 10-12-րդ դասարաններ։ Մրցաշարի մարզային փուլի կազմակերպումն իրականացրել է Արմավիրի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունը։ Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝ 7-9-րդ դասարաններ՝ 1․ Մյասնիկյանի միջնակարգ դպրոց 2․ Գեղակերտի միջնակարգ դպրոց 3․...

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցի նախակրթարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, դպրոցի աշխատակիցները, ծնողները և նախակրթարանի փոքրիկ սաները։ Դպրոցի տնօրեն Ալիսա Բաբայանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է նորաբաց խաղահրապարակի տարածքում, ծանոթացել նախակրթարանի պայմաններին և իրականացված աշխատանքներին։ Իր ողջույնի խոսքում Արգիշտի...

Խոյ համայնքի Դողս բնակավայրում տեղի ունեցավ մասնակցային բյուջետավորմամբ իրականացված հաղթող ծրագրի՝ սպորտային խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Ծրագիրը ներկայացրել էր Դողսի բնակիչ Եղիշե Արսենյանը, որի գաղափարը ոգևորությամբ ընդունվեց համայնքի կողմից և իրականություն դարձավ բնակիչների անմիջական ներգրավվածությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական...