Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերաբացվեց Ջանֆիդա համայնքի հուշարձանը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

31.10.2013

ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում վերաբացվեց 1960-ական թվականներին կանգնեցված հուշարձան-կոթողը, որը քանդակագործ Արա Սարգսյանի հայտնի ստեղծագործություններից մեկն է: 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված ջանֆիդեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի վերաբացման արարողությանը ներկա էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, բազմաթիվ հյուրեր ու համայնքի ներկայացուցիչներ: Նրանք մեկ րոպե լռությամբ և ծաղիկներ խոնարհելով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոսացած նահատակներին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում նշեց.
<<Հարգարժան ջանֆիդեցիներ, այս հուշարձանի վերաբացումը խոսում է այն մասին, որ դուք ոչինչ չեք մոռանում: Իսկապես, այն ազգը, ով հիշողություն չունի, նա նաև ապագա չի կարող ունենալ: Խոնարհվում ենք հանուն հայրենիքի զոհված ջանֆիդեցիների շիրիմների առջև: Այդ հերոսների կատարած սխրագործությունը փոխանցվեց երիտասարդներին, ովքեր փառքով մասնակցեցին Ղարաբաղյան ազատամարտին և իրենց ներդրումն ունեցան դժվարությամբ, բայց փառքով ձեռք բերված հաղթանակի գործում: Հավերժ փառք բոլորին: Իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում Ջանֆիդա համայնքի ղեկավարին, բարերարներին և բոլոր այն անձանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել այս հուշակոթողի վերաբացմանը>>:

Ելույթ ունեցան համայնքի դպրոցի և մանկապարտեզի սաները, որին հետևեց միջազգային և հանրապետական փառատոնների դափնեկիր, հայտնի երաժիշտ Լևոն Հայրապետյանի կատարումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21