Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծառատունկ՝ Շենիկ համայնքում
24.03.2014
Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու Հայաստան Ծառատունկ Ծրագիրը (ՀԾԾ) շարունակում են իրենց համագործակցությունը՝ Հիմնադրամի զարգացման հովանու ներքո գտնվող համայնքներում լայնածավալ ծառատունկ իրականացնելու հարցում:
Ծրագրի շրջանակներում այսօր ծառատունկ իրականացվեց Արմավիրի մարզի Շենիկ համայնքում կառուցվող զբոսայգում, որին մասնակցում էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ծառատունկի ընթացքում տնկվեց շուրջ 800 ծառ և թուփ:
Ավելի վաղ Շենիկ համայնքի դպրոցին ու սպորտային համալիրին ՀԾԾ-ն նվիրաբերել էր ծառեր: Նախատեսվում է Շենիկ համայնքը հարևան գյուղերի համար դարձնել սպորտային միջոցառումների կենտրոն, և ՀԾԾ-ն աջակցելու է նաև այս ծրագրի իրականացմանը: