Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություն՝ Չեխիայի Հանրապետություն մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակության այցի վերաբերյալ

24.09.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի N 823-Ա որոշման հիման վրա, եռօրյա այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետության Մորավո-Սիլեզյան երկրամասում:

Այցելության ընթացքում տեղի են ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:

ՉՀ կատարած այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է աղբի վերամշակմամբ զբաղվող <<Ուտիլիզացիա ՏԲՕ>> ընկերությունում, որտեղ ծանոթացել է տնտեսական, բժշկական և այլ աղբի վերամշակման և արդյունքում ստացված զանազան ապրանքատեսակների կիրառման տեխնոլոգիաներին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն նմանատիպ գործունեություն մարզում իրականացնելու դեպքում տվյալ կազմակերպության կողմից մասնագիտական աջակցության ցուցաբերման, ինչպես նաև հնարավոր մասնակցության վերաբերյալ:

Իսկ <<Պովոդի Օդրի>> ընկերության <<Կռուժբերկ>> ջրամբար կատարած այցելության ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տվյալ տարածքում հայ գործարարների կողմից ձկնարտադրությամբ զբաղվելու վերաբերյալ:

Պատվիրակությունը եղել է հայ գործարարի կողմից հիմնված և արդեն իսկ ամբողջ Եվրոպայում մեծ ճանաչում ձեռք բերած հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող <<Մառլենկա>> ընկերությունում: Եղել է նաև գազաբալոնների արտադրության <<ՕԶՕ>> ընկերությունում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակին և այժմ քննարկումներ են ընթանում այդ արտադրատեսակը մատչելի գնով Հայաստան ներմուծելու վերբերյալ:

<<Վիդկովիցե մաշինարի գրուպ>> ընկերություն այցելության ժամանակ պատվիրակությունը ընկերության թանգարանում ծանոթացել է ծանր մեքենաշինության ոլորտում ընկերության պատմության հետ, ինչպես նաև ներկայումս բարձր տեխնոլոգիաների հիման վրա արտադրվող ապրանքատեսականուն:

Այց է կատարվել նաև <<Տատրա Տրակս>> ընկերություն, որտեղ ներկայացվել ենընկերության կողմից արտադրվող վերջին սերնդի բեռնատար ավտոմեքենաները: Ընկերությունն արդեն մարզպետ Ա. Ղարամանյանի միջոցով բանակցություններ է վարում իր ապրանքատեսակը Հայաստան ներկրելու ուղղությամբ:

Տուրիզմի հետագա զարգացման գործընթացի շրջանակներում պատվիրակությունն այցելել է հենաշարժողական համակարգի բարելավման <<Կլիմկովիցե>> առողջարանական- կուրորտական համալիր: Համալիրի տնօրինության հետ բանակցություններ են տարվում հայաստանյան այցելուների համար գնային ճկուն զեղջեր կիրառելու ուղղությամբ:

Երկրամասի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Մորավո-Սիլեզյան երկրամասի դպրոցներում հայ մասնագետների միջոցով շախմատի դասընթացների դասավանդմանը, ինչպես նաև Չեխիայում հայ ուսանողների ուսումնառությանը վերաբերող հարցեր:

Այցի ավարտին կողմերը ստորագրել են համապատասխան հուշագիր՝ Օստրավա քաղաքում Արմավիրի տուն, իսկ Արմավիրում՝ Օստրավայի տուն բացելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15