Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանում` <<SHAMSHYAN.com>> լրատվական կայքի կողմից հրապարակված հոդվածի առնչությամբ

07.07.2015

Ի պատասխան <<SHAMSHYAN.com>> լրատվական կայքի կողմից հրապարակված <<Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Շենիկ գյուղի 26-ամյա մայրը իր 6 անչափահաս երեխաների հետ քանի օր է՝ գիշերում է բաց երկնքի տակ. մարզպետն ու գյուղապետը խոստացել են օգնել, սակայն «օդ են կրակել»>> վերտառությամբ հոդվածի` հարկ ենք համարում նախ նշել, որ հոդվածում տեղ գտած որոշ արտահայտություններ ուղղակի հարիր չեն լրագրողական էթիկային և պետք չէ դրանցով առաջնորդվելով հրապարակված նյութի դիտելիություն ապահովել, առավել ևս, որ այն իրականության հետ որևէ կապ չունի:

Անդրադառնալով ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանի կողմից ընտանիքին առաջարկված օգնությանը` նշենք, որ մարզպետի և համայնքապետի կողմից դեպքից անմիջապես հետո ընտանիքին վագոն-տնակ է առաջարկվել, սակայն նրանք մերժել են օգնության առաջարկը` փոխարենը պահանջելով լուծել բնակելի տան հարց:

Չունենալով համապատասխան միջոցներ ընտանիքին բնակարանով ապահովելու համար` ՀՀ Արմավիրի մարզպետարանը և Շենիկի համայնքապետարանը ընտանիքին կցուցաբերեն դրամական օգնություն` համապատասխանաբար 850 և 300 հազար դրամի չափով:

Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Շենիկի համայնքապետարանի կողմից ընտանիքին օգնություն ցուցաբերելու համար դիմում-նամակներ են ուղարկվել մի շարք կազմակերպությունների և պատկան մարմինների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-12 17:37:12