Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շարունակում է ծանոթանալ բերքահավաքի ընթացքին

04.08.2015



 ՀՀ Արմավիրի մարզետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Վաղարշապատի տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններ` ծանոթանալու բերքահավաքի ընթացքին: Մարզպետը եղավ կարտոֆիլի, լոլիկի, սոխի ցանքատարածություններում, ինչպես նաև խաղողի և պտղի այգիներում:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հողատերերից հետաքրքրվեց ստացված բերքի և իրացման հետ կապված հարցերով: Նրանք մեծ գոհունակություն հայտնեցին առկա բերքից` միաժամանակ վստահեցնելով, որ իրացման, ինչպես նաև ընթացիկ  խնդիրներ մինչ այժմ չեն ունեցել:

Մարզպետն էլ իր հերթին փաստեց, որ գյուղացիական տնտեսություններն այս տարի լավ բերք են մշակել և նախնական տվյալներով մարզում կարտադրվի 46-48 հազար տոննա կարտոֆիլ, 30-35 հազար տոննա սոխ, 80-100 հազար տոննա լոլիկ, շուրջ 120 հազար տոննա խաղող և 85-100 հազար տոննա պտուղ:

Մասնավորապես անդրադառնալով լոլիկի բերքահավաքին` նա նշեց, որ մթերող խոշոր կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ գյուղացին լոլիկի իրացման խնդիր չի ունենա և մեկ կիլոգրամը կմթերվի 40 դրամով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49