Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առատաշեն համայնքում բարելավվում է ոռոգման համակարգը

10.08.2015



Ինչպես արդեն տեղեկացրել էինք` շաբաթներ առաջ Առատաշեն համայնք կատարած այցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին զեկուցվել էր համայնքում ոռոգման ջրի հետ կապված խնդիրների մասին:

Առատաշենում առկա 630 հեկտար մշակովի հողատարածքներից 60 հեկտարը վերջին 3-4 տարիների ընթացքում դժվարությամբ է ոռոգվել, որի պատճառով գյուղացիները հրաժարվել են իրենց հողամասերը մշակել: Համայնքի մեկ այլ տարածքում էլ խնդիր է եղել սավաղատարի բացակայությունը, որը բացասաբար է ազդել մշակաբույսերի աճի վրա:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի անմիջական աջակցությամբ այսօր արդեն վերը նշված խնդիրներին լուծում է տրվել. համայնքում վերագործարկվել է մեկ խորքային հոր, 350 մ երկարությամբ ջրագիծ է անցկացվել, ինչպես նաև  գործարկվել է սավաղատարը, որը հողերի մասնավորեցումից հետո փակվել էր և խնդրահարույց դարձել ոռոգման առումով:

Հավելենք, որ համայնքում ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքները դեռ շարունակվում են. այժմ 250-350 մ երկարությամբ ջրագծի խողովակ է անցկացվում` ոռոգման ջրի հետագա կորուստները կրճատելու համար:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58