Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը եղավ Վաղարշապատի տարածաշրջանի խոշոր գյուղացիական տնտեսություններից մեկում
19.09.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր եղավ Վաղարշապատի տարածաշրջանի խոշոր գյուղացիական տնտեսություններից մեկում, որտեղ զբաղվում են բանջար-բոստանային տարբեր կուլտուրաների մշակությամբ:
Մենատնտես Արտաշ Միրզախանյանի ուղեկցությամբ մարզպետը հիմնականում այցելեց սոխի ցանքատարածություն, ծանոթացավ ստացված բարձր բերքին և բերքահավաքն իրականացնող նորագույն գյուղտեխնիկայի հնարավորություններին, որի արդյունքում էականորեն կրճատվել է աշխատուժի մասնակցությունը բերքահավաքի ընթացքին: