Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամանորյա նվերներ` Հայրենական մեծ պատերազմի վետերաններին
28.12.2016
Ամանորին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Արաքս համայնքի ղեկավար Ռուբիկ Կարապետյանի և Արմավիրի վետերանների միության նախագահ Յուրա Ալավերդյանի ուղեկցությամբ այսօր այցելեց համայնքում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերան, 96-ամյա Միսակ Վարդանյանին:
Մեծ հայրենականի վետերանին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ և հանձնելով ամանորյա նվերներ` մարզպետը նրան մաղթեց առողջություն և տոկունություն՝ նշելով. «Ձեր և ձեր սերնդակիցների սխրանքը կարևոր ուղենիշ է հանդիսացել գալիք սերունդների համար: Այսօր էլ մենք տեսնում ենք, թե մեր հերոս տղաներն ինչպես են մարտնչում թշնամու դեմ և զոհվում հանուն հայրենիքի պաշտպանության: Դուք արժանի եք խորին հարգանքի և մշտական բարձր գնահատանքի: Փառք ու պատիվ ձեզ»:
Միսակ Վարդանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար` աշխարհին մաղթելով խաղաղություն և նորանոր հաջողություններ` հայրենի երկրին:
Հավելենք, որ նման վերաբերմունքի կարժանանան Հայրենական մեծ պատերազմի մասնակից մարզի մյուս վետերանները ևս: